Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները

Լուրեր

26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Բոլորը

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը հայտնել է, որ հունիսի 7-ի դրությամբ տնային կալանքի տակ գտնվող և ընտրելու իրավունք ունեցող 869 քաղաքացիներից 398-ը մասնակցել են Ազգային ժողովի ընտրություններին։ Գերատեսչության տվյալներով՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիների համար ապահովվել են անհրաժեշտ պայմանները՝ ընտրական իրավունքի լիարժեք իրացման նպատակով։

«2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք խափանման միջոցով հաշվառված անձանց թիվը կազմել է 922 անձ, որոնցից, սակայն, միայն 869-ն են ունեցել ընտրելու իրավունք։

Վերջիններիս ընտրական իրավունքի անարգել իրականացումն ապահովելու և աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով ծանուցվել է վերոնշյալ բոլոր անձանց՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցողների քանակը պարզելու համար, որոնցից, ըստ նախնական հարցումների, 319-ը հրաժարվել են ընտրությանը մասնակցելուց:

ՆԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել և իրականացվել է թվով 47 անձանց ընտրատեղամասերի փոփոխություն, ապահովվել է թվով 43 անձանց հաշվառում և ընտրողների ռեգիստրում ներառում, թվով 9 անձանց անձնագրին փոխարինող Ձև 9 տեղեկանքի ստացում՝ անձնագիր չունենալու հանգամանքով պայմանավորված, բացի այդ թվով 89 անձանց անձը հաստատող փաստաթղթեր ստացվել են վարույթ իրականացնող և պետական այլ մարմիններից։

2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ փաստացի ցանկություն են հայտնել և ընտրությանը մասնակցել են տնային կալանքի տակ գտնվող թվով 398 քաղաքացիներ՝ ՀՀ ամբողջ տարածքում:

Այսպիսով, Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կատարած աշխատանքի արդյունքում տնային կալանքի տակ գտնվող, ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիները ևս իրացրել են իրենց ընտրելու իրավունքը»,- ասվում է հաղորդագրությունում: