Բայրամովը Ստամբուլում հանդիպել է Ֆիդանին
Քաղաքականություն
08.06.2026 | 16:09
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման շրջանակում։
Բայրամվովն առանձին հանդիպում է անցկացրել նաև Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։
Երեք երկրների արտաքին գործերի նախարարների երկկողմ բանակցություններից հետո սպասվում է եռակողմ հանդիպումը։ Ավելի ուշ նախատեսվում է նաև համատեղ մամուլի ասուլիս։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի