Քրեական վարույթ է նախաձեռնվել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի առնչությամբ
Հասարակություն
08.06.2026 | 15:08
Լիճքում երեկ տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ընտրական իրավունքների իրականացմանը խոչընդոտելու և ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը երեկ հայտնել էր, որ Լիճքի համայնքապետը և նրա հարազատները հարձակվել են իրենց դաշինքի վստահված անձի վրա, երբ վերջինը հորդորել է պահպանել ընտրական գործընթացի կանոնները։
Քննչական կոմիտեից հավելում են, որ ձերբակալված անձ չկա։
Արփի Հակոբյան