Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Քաղաքականություն
08.06.2026 | 14:30
ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:
Ռուսլան Ստեֆանչուկը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում տարած վստահ հաղթանակի առիթով` նշելով, որ Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակում:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը շնորհավորանքի համար` նշելով, որ Հայաստանը եւս պատրաստակամ է շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։