Ընտրություններից հետո հնարավոր սրման մասին հայտարարած անձը ձերբակալվել է․ ՔԿ
Հասարակություն
08.06.2026 | 14:09
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Հ.Ս.-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը): Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ըստ ամենայնի՝ խոսքը վերաբերում է մի քանի օր առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանում ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի արած հայտարարությանը, որը նախապես հայտնել էր, թե ընտրություն կատարելուց հետո ընտանիքի հետ ժամը 7-ին վերադառնալու է Ռուսաստան, քանի որ ընտրություններից հետո իրավիճակը կարող է սրվել: