«Արցախի հարցը միայն արցախցիների որոշելիքը չէ»․ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ

-Պարոն Համբարձումյան, ընդունված է կարծել, որ ՀՅԴ-ն ունի կայուն ընտրազանգված և իր 5 տոկոսն, այսպես թե այնպես, կստանա։ Սակայն վերջին երկու հրապարակված սոցիոլոգիական հարցումները այս ընտրություններում մի քիչ այլ բան են վկայում՝ ՀՅԴ-ին 2 տոկոսից ավելին չեն տալիս։

-Իսկ դուք հիշու՞մ եք նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակված որևէ սոցիոլոգիական հարցում, որի ժամանակ Դաշնակցությանը անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն էր տրվում։ Ես, կարծես թե, չեմ հիշում, մշտապես բոլոր ընտրությունների ժամանակ տարբեր սոցիոլոգիական հարցումներով Դաշնակցությանը միշտ ավելի ցածր ցուցանիշներ են վերագրվում, քան ունենում ենք ընտրությունների ժամանակ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հերթական անգամ էդ նույն կազմակերպությունները պիտի արձանագրեն, որ իրենց տրված տոկոսները ՀՅԴ-ին իրականության հետ կապ չունեն։ Վստահեցնում եմ, որ մենք էդ ցուցանիշներից շատ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք և կարծում եմ, որ ընտրություններից հետո առիթ պիտի ունենանք էդ նույն կազմակերպություններին հարց ուղղելու, թե սխալ կանխատեսումներն ինչո՞վ էին պայմանավորված՝ միտումնավո՞ր, հասարակական կարծիքը մանիպուլացիայի ենթարկելու՞, թե՞ մասնագիտական կարողությունների հետ կապված խնդրի պատճառով։

–Արցախի հարցում կա՞ որևէ տարբերություն ձեր և Փաշինյանի հայացքների միջև։

-Անցնող ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք, որ ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ առավելևս Փաշինյանի թիմի համապատասխան պաշտոնյաները չեն անդրադառնում ազատագրված տարածքների խնդրին։ Էս հարցի պատասխանը մենք կուզեինք ունենալ՝ հասկանալու համար, թե ի վերջո կեցվածքը, մոտեցումը, դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու ազատագրված տարածքների հետ կապված հարցին, որովհետև սա այն խնդիրն է, որն ուղղակիորեն կապված է արցախյան հարցի հետ, և այս հարցի հետ կապված քաղաքական գործչի տեսակետը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք Արցախի հարցում ինչ ընթացք սպասել։

-Բայց համաձա՞յն եք, որ ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանն էր պնդում, ինչպես նախորդ առաջնորդներն են ասել, առանց տարածքներ զիջելու լուծում հնարավոր չէ։

-Մենք կարծում ենք, համոզված ենք, որ, անշուշտ Արցախը ցանկալի է լինի բանակցային կողմ տակտիկական տեսանկյունից, բայց ամենևին չի նշանակում, որ Հայաստանը որևէ ձևով, որևէ պարագայում պիտի խուսափի պատասխանատվությունից։ Հայաստանն ունի իր բաժին պատասխանատվությունը և Հայաստանը չի կարող կեցվածք ընդունել, որ ցանկացած լուծում, որ ընդունելի է Արցախի համար, ընդունելի է նաև մեր համար։ Մենք էս մոտեցումը չենք կիսում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշկյան