Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատասխանատվություն է կրում» Իսրայելի գործողությունների համար, գրում է CNN-ը։

Պետական ​​Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նա հավելել է, որ ԱՄՆ-ը «պատասխանատվություն է կրում որպես ապրիլի 8-ի հրադադարի համաձայնագրի կողմ», և որ «ինչ էլ տեղի ունենա տարածաշրջանում, Միացյալ Նահանգների անմիջական պատասխանատվությունը հաստատված է, և այն նաև պատասխանատվություն կկրի ցանկացած սրացման հետևանքների համար»։

«Բանակցությունների նպատակն էր վերջ դնել Իրանի դեմ պատերազմին, մենք նաև քննարկել էինք Լիբանանում հակամարտության վերջը՝ որպես հրադադարի մաս», – հավելել է նա՝ զգուշացնելով, որ այդ նախադրյալն «անխուսափելիորեն» կազդի դիվանագիտական ​​գործընթացի վրա։

Իրանը պնդում է, որ «ոչ մի դեպքում» թույլ չի տա Իսրայելին և ԱՄՆ-ին շարունակել հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, ապա «հայտարարություն տարածել այն մասին, որ Թեհրանը հավատարիմ է մնում հրադադարին, որն անընդհատ և բազմիցս խախտվում է»։ Նշվում է, որ դիվանագիտական ​​գործընթացը, այնուամենայնիվ, շարունակվում է պակիստանցի միջնորդների միջոցով։

Միաժամանակ, հաղորդվում է, որ Թեհրանի գլխավոր երկու օդանավակայանները փակվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրման պատճառով։  Իմամ Խոմեյնի և Մեհրաբադ օդանավակայանները խոշոր տրանսպորտային հանգույցներ են և սպասարկում են ներքին ու միջազգային երթուղիներ։

Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ արևմտյան Իրանի բոլոր օդանավակայանները փակ են՝ մինչև հետագա ծանուցումը։

Իսկ Իրանի հյուսիսարևելյան Մաշհադում, որը Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, բոլոր չվերթները չեղարկվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի