Արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքականություն
08.06.2026 | 11:58
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Այս արդյունքներն արտացոլում են հայ ժողովրդի ամուր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային կայունությանը և եվրոպացի գործընկերների ու ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը՝ նույնիսկ սպառնալիքների և ահաբեկումների պայմաններում»,- նշել է նա։
Ցահքնան ընդգծել է, որ Էստոնիան և Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են երկկողմ կապերը և անհամբեր սպասում են այս դրական դինամիկայի զարգացմանն առաջիկա տարիներին
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի