Հունաստանում լրագրողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունական զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Արհմիությունների ղեկավարության որոշմամբ՝ մինչև չորեքշաբթի պետական և մասնավոր հատվածի բոլոր լրատվամիջոցների, հանրային հեռուստատեսության, տեղեկատվության հարցերի գլխավոր քարտուղարության, գերատեսչությունների մամուլի ծառայությունների աշխատակիցները չեն աշխատի: Գործադուլն անցկացվում է ի նշան խնայողության քաղաքականության դեմ բողոքի:

«Տեղեկատվական ոլորտի աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են ամբողջ երկրով մեկ շարունակվող աշխատավորների, գործազուրկների և կենսաթոշակառուների պայքարին: Մենք դատապարտում ենք շարունակվող հակաժողովրդական միջոցառումները և վարկատուների հետ կնքված հուշագրով ստանձնած պարտավորությունները, որոնք ազդում են հույն ժողովրդի, այդ թվում՝ մամուլի աշխատակիցների վրա»,- ասված է արհմիությունների համատեղ հայտարարությունում:

ԶԼՄ-ների աշխատակիցները պահանջում են կոլեկտիվ աշխատանքային համաձայնագրեր՝ բոլորի համար կայուն և լիարժեք աշխատանքով ու հավասար իրավունքներով, արժանապատիվ աշխատավարձ և կենսաթոշակ, պետության կողմից երաշխավորած սոցիալական ապահովություն, անվճար առողջապահություն, կրճատվող հիմնական և լրացուցիչ կենսաթոշակների անհապաղ փոխհատուցում: Լրագրողները նաև մամուլի ազատություն են պահանջում: