ՀՀ քաղաքացիները քվեարկել են խաղաղության համար. հուսով եմ, որ պիտի դրական ազդակներ լինեն Թուրքիայից և Ադրբեջանից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
08.06.2026 | 03:03Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության և տարածաշրջանի բարգավաճման, համագործակցության։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։
«Հույս ունեմ՝ դա դրական կընդունվի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Եվ մենք պետք է բացենք Թուրքիայի հետ սահմանները։ Նկատի ունեմ՝ Թուրքիան պետք է բացի սահմանները»,- հավելեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։