Ես կողմնակից եմ, որ այս խորհրդարանը 5 տարի չգործի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության հիմնական նպատակներից մեկն այն էր, որ ապահովվի բազմակուսակցական համակարգի զարգացումը, որովհետև հակակշիռը պետք է լինի ընդդիմությունն ու քաղհասարակությունը, իսկ այդ հակակշիռների գործունեության նորմալ աշխատանքի համար պետք էր Սահամանդրության, ԸՕ-ի, կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններ։

Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Իոաննիսյանը՝ շեշտելով, որ այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք ասելիք ունեին, բայց չունեին փող՝ կկարողանային մասնակցել խորհրդարանական ընտրություններին։

«Հիմա չի կարող թաղից ընտրված  ռեյտինգային թեկնածու լավ տղան լինել հակակշիռ, և նույնը վերաբերում է մի շարք այլ բաների, այլ կարգավորումների, որոնք պետք է նպաստեին հակակշիռների ձևավորմանը, սակայն չկան»,- ասաց Իոաննիսյանը։

Վերջինս նշեց, որ հաշվի առնելով ինչպես այս, այնպես էլ այլ խնդիրներ, ինքը կողմնակից է, որ այս խորհրդարանը 5 տարի չգործի։

«Այս խորհրդարանը, որն առանց հակակշիռների խորհրդարան է լինելու, պետք է ապահովի ամբողջությամբ ժողովրդավարական մեխանիզմների ներդրումը՝ Սահմանադրության, Կուսակցությունների մասին օրենքի, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տեսքով։ Իմ ասած գործառույթներն իրականացնելու համար պետք կլինի3-4 տարի»,- ասաց«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգողը։

Մանրամասները՝ տեսանյութում։