Հայաստանը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ ներուժը՝ տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար. Զոհրաբ Մնացականյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 52-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին.

«Ջերմորեն ողջունում եմ Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի 52-րդ լիագումար նստաշրջանի մասնակիցներին:

Առանձնակի հաճելի է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Հայաստանում հյուրընկալել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 25-րդ հոբելյանական տարում: 25 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան ի կատար ածել «իրենց ժողովուրդների հույսերն ու սպասելիքները՝ … հանուն բազմակարծիք ժողովրդավարության, որը հիմնված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, տնտեսական ազատականության և սոցիալական արդարության միջոցով բարգավաճման վրա»: Նրանք հաստատեցին «իրենց վճռականությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորություններն ու կարողությունները մեր երկրների միջև բազմաթիվ ոլորտներում և տարբեր մակարդակներում համագործակցությունն ընդլայնելու և բազմապատկելու համար»:

Այս հանձնառություններն ակնհայտորեն ուղղված են ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի նպատակները կյանքի կոչելուն  և այսօր էլ մնում են արդիական, մինչդեռ այդ նպատակներով առաջնորդվելու պակասը համագործակցությանը խոչնդոտող հիմնական գործոններից մեկն է:

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի ժողովուրդը հզոր և լսելի ձայնով հաստատեց իր վճռականությունն՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների երաշխավորումը: Իր արտաքին քաղաքականությունում Հայաստանը վերահաստատել է բարիդրացական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այս տեսանկյունից մեր երկիրը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ և նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և մեր կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ:

ՍԾՏՀ կանոնադրության ստորագրման 20-րդ ամյակը մեզ ազդարարում է կազմակերպության տեսլականին և նպատակներին հասնելու համար համատեղ ջանքերի գործադրման առանձնահատուկ կարևորությունը: ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը, ինչպես ամրագրված է կառույցի հիմնադիր փաստաթղթերում, որպես ՍԾՏՀ միջխորհրդարանական խորհրդատվական կառույց, պետք է «աջակցի և նպաստի ՍԾՏՀ սկզբունքների և նպատակների իրականացմանը»: Մեր համոզմունքն է, որ այս նպատակը պետք է շարունակի ուղղորդել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի ապագա ջանքերն ապաքաղաքականացված, կառուցողական և ներառական կերպով՝ հիմնված իրավահավասար ինքնիշխանության սկզբունքի վրա:

Տարածաշրջանային համագործակցությունը կարող է նշանակալիորեն շահել  խորհրդարանական ձևաչափով համագործակցության ներդրմամբ՝ հատկապես օրենսդրական լավագույն փորձի փոխանակման, ազգային իրավունքի և օրենսդրությունների ներդաշնակեցման միջոցով՝ հանուն առանձին ոլորտներում հռչակված նպատակներին  հասնելու և չափելի արդյունք գրանցելու:

ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի և, ընդհանուր առմամբ, ՍԾՏՀ գործունեությունը պետք է ներդաշնակեցվեն համապատասխան միջազգային օրակարգին՝ հատկապես ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» հետ: Այս համատեքստում Հայաստանը կողմնակից է նմանօրինակ տնտեսական գործընկերությամբ շահագրգռված միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային այլ դերակատարների հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը, ինչը հնարավորություն կտա համադրել ու փոխլրացնել գործողությունները, ինչպես նաև խուսափել կրկնողություններից:

Որպես ամփոփում, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին Հայաստանում, շնորհավորել բոլորին ՍԾՏՀ ԽՎ հիմնադրման 25-րդ և ՍԾՏՀ կանոնդարության կնքման 20-րդ ամյակների կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և հաճելի ժամանակ Հայաստանում»: