Ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ-ն՝ 17։00-ի դրությամբ իրավիճակի մասին

Լուրեր

08.06.2026 | 00:23
Քվեարկությանը 100% մասնակցություն՝ «ԱԱԾ-ի նկուղում»
08.06.2026 | 00:14
Իրավիճակը «Ուժեղ Հայաստանի» շտաբում. ՈւՂԻՂ
08.06.2026 | 00:11
Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 23:59
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաջողության կապակցությամբ
07.06.2026 | 23:54
«Ուժեղ Հայաստանը» 9/50 ընտրատեղամասում հաղթեց ՔՊ-ին
07.06.2026 | 23:49
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
07.06.2026 | 23:45
Էլեկտրոնային քվեարկության արդյունքներով ՔՊ-ն առաջատարն է մեծ տարբերությամբ
07.06.2026 | 23:34
Տեղամասերից 6-7%-ից տեղեկություն ունենք, մոտ 65% արդյունք ունի ՔՊ-ն. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 23:05
Ինչ է կատարվում ՔՊ-ի շտաբում․ ըստ նախնական հաշվարկների՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 22:51
Կարմիր գրիչով նշում` Գուրգեն Սիմոնյանի կուսակցության քվեաթերթիկի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:41
Գրառում` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա. այն անվավեր ճանաչվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 22:38
Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության  հետևանքով քաղաքացին մահացել է. ըստ ՆԳՆ-ի՝ դեպքը կապված է մեքենան արագ վարելու շուրջ ծագած վեճի հետ
07.06.2026 | 22:24
Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել
07.06.2026 | 22:16
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով
07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
Բոլորը

Հունիսի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ նշելով, որ արձանագրվել է կրկնաքվեարկության՝ 19, քվեարկության գաղտնիության խախտման՝ 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2, ընտրակաշառք տալու՝ 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ։

«Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ։
Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 820 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու»,- ասվում է հաղորդագրությունում։