387 տեղամասում խախտումներ են նկատվել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

«Անկախ դիտորդ» առաքելությունը շուրջ 700-հոգանոց ներկայացվածությամբ առավոտյան ժամը 7-ից իրականացնում է դիտորդություն ամբողջ հանրապետությունում՝ 300 շրջիկ խմբերի և 35 արագ արձագանքման խմբերի կազմով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Այս պահի դրությամբ մեր դիտորդներն այցելել են շուրջ 1420 ընտրական տեղամաս կամ տեղամասերի ընդհանուր թվի մոտ 71%-ը: Մատչելիության մասով տեղամասերի 41%-ը գնահատվել է որպես ոչ մատչելի: Խախտումներ նկատվել են 387 տեղամասում կամ 27%-ում:

Խախտումների պատկերը հետևյալն է. դիտարկված տեղամասերի մոտ 5.5%-ում խախտումները ընթացակարգային էին, այսինքն՝ ոչ այնքան էական: Մոտ 4.5%-ում խախտումները գաղտնիության հետ կապված էին: Մոտ 4%-ում՝ վերահսկողության դրսևորումներ, որոնք չէին հասնում գաղտնիության խախտմանը. սա ընտրողին հոգեբանորեն վերահսկողության տպավորություն ստեղծելու մասով է: Տեղամասերի մոտ 1.8%-ում եղել է բանավեճի նման մի բան:

Այս տոկոսները ընդհանուր դիտարկված տեղամասերից են, այլ ոչ թե խախտումներից: Խախտումների մոտ 20%-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների կողմից էին արվում, մոտ 20%-ը՝ վստահված անձանց կողմից: Կուսակցությունների մասով բաշխումը մոտավորապես հետևյալն է. հիմնականում դրանք 41%՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ են, 26%՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։