Վաղվանից ինտենսիվ կաշխատենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրենք ու վավերացնենք. ԱԽ քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 16:54
Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսաքանքազրկումներ, միգուցե կիբեռհարձակումներ. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:46
Մոսկվան անընդհատ Երևանին ասել է, որ ԵՄ-ն վերածվել է ռազմաքաղաքական միության․ Օվերչուկ
07.06.2026 | 16:35
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլից նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, հետապնդվում է 86 անձ. ՔԿ
07.06.2026 | 16:26
Մի ուժ չի կարողանալու իշխանություն ձևավորել. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:21
Աննախադեպ ակտիվություն՝ վերջին 10 տարում․ Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 16:12
Օրինաչափ է, երբ ՀՀ զինապարտ քաղաքացիներն իրենց պարտականությունները կատարեն հայրենիքի առաջ. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:09
Խուզարկություն՝ Գյումրիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ երեք մարդ է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:05
Ձերբակալվել է գյումրեցի հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը
07.06.2026 | 15:55
Կիևը դիմել է ՄԱԳԱՏԷ-ին Չեռնոբոլիսի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի պահեստին ռուսական հարվածի հարցով
07.06.2026 | 15:51
Վախի մասին ընտրություն է․ չընտրեք ինձ՝ ադրբեջանցիները կգան, պատերազմ կլինի․ նվազում է վստահությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:49
Հայկ Մարությանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 15:47
ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված է. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:36
Սամվել Կարապետյանի ասուլիսը չեղարկվեց
07.06.2026 | 15:30
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 15:22
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին 14:00-ի դրությամբ
Բոլորը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քվեարկությունից հետո Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր ձայնը տվել է «հանուն ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության, ժողովրդավարության, կայունության և զարգացման»։

Անդրադառնալով վերջին օրերին Ռուսաստանից հնչող հայտարարություններին ու ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկներին՝ Գրիգորյանն ասաց, որ ներկայում նման հարց Հայաստանի օրակարգում չկա։

«Քանի դեռ համատեղելի են ԵՏՄ-ի ու Եվրամիության հետ մեր հարաբերությունները, մենք շարունակելու ենք այս օրակարգը։ Այսօր էլ տեսնում ենք, որ այդ հարաբերությունները համատեղելի են»,- նշեց նա։

Գրիգորյանն ընդգծեց, որ երկու կազմակերպություններին միաժամանակյա անդամակցությունն անհամատեղելի է, սակայն Հայաստանի ներկայիս հարաբերությունները ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ համատեղելի են։

Խոսելով վարչապետի՝ ընտրություններից հետո Մոսկվա նախատեսվող այցի մասին՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ ռուս գործընկերների հետ կքննարկվեն ինչպես հայ-ռուսական, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները։

«Կարող է էմոցիաներն ավելի թեժ են նախընտրական փուլում։ Համոզված եմ, որ էմոցիաները կհանդարտվեն, և մենք ավելի հանգիստ պայմաններում կքննարկենք մեր օրակարգերը։ Կարծում եմ՝ խնդիրներին լուծում կգտնենք»,- ասաց նա։

Ռուսաստանի սահմանած սահմանափակումների և հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանն աշխատում է ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև այլ շուկաների ուղղությամբ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների հետ։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին՝ ԱԽ քարտուղարը հայտնեց, որ իշխանությունները հույս ունեն հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։

«Վաղվանից ավելի ինտենսիվ կկարողանանք աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե, մեր աշխատանքները շարունակվել են, չեն դադարել, բայց օբյեկտիվորեն, ընտրություններով պայմանավորված, մենք ավելի շատ կենտրոնացած էինք ընտրական գործընթացների վրա։ Ինտենսիվ կշարունակենք առաջ մղել խաղաղության օրակարգը և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիրը ստորագրել և վավերացնել»,- ասաց Գրիգորյանը։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք պայմանագրի ստորագրումը կախված է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից, Գրիգորյանը հստակ չպատասխանեց։

«Մենք աշխատում ենք հնարավորինս արագ ստորագրել խաղաղության պայմանագիրը և մեր օրակարգում առաջնայինը սա է, և հուսով ենք, որ ընտրություններից հետո է՛լ ավելի ինտենսիվ կաշխատենք, և խաղաղության պայմանագիրը կստորագրվի ու կվավերացվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից»։

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվորեն քննարկվում է նաև տնտեսական համագործակցության օրակարգը՝ ներառյալ երկու երկրների միջև արտահանման հնարավորությունների ընդլայնումը։

«Օգոստոսի 8-ից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխհարաբերությունների օրակարգն ինտենսիվ քննարկվում է: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք պարբերաբար քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ընդլայնել մեր տնտեսական համագործակցությունը, և հուսով եմ, որ հնարավորինս շուտ մենք հնարավորություն կունենանք առաջ ընթանալ այս ուղղությամբ: Եվ քննարկումը տարբեր ոլորտներում՝ և՛ Հայաստանի արտահանումը դեպի Ադրբեջան, և՛ Ադրբեջանից արտահանումը դեպի Հայաստան, հնարավորինս ընդլայնել»,- հավելեց նա։

Հարցին՝ Հայաստանից ի՞նչ է արտահանվելու Ադրբեջան, ԱԽ քարտուղարը պատասխանեց․ «Այս պահին քննարկվում է, գործարարները նաև այդ օրակարգով են աշխատում՝ գտնելու այն հետաքրքրող ապրանքներն ու ծառայությունները, որոնք կարող ենք և՛ մենք, և՛ Ադրբեջանն արտահանել և երկու կողմում էլ հետաքրքրություն կա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան