Չինաստանը «հատուկ ծովային գործողություն» է սկսել Թայվանի արևելյան ափերի մոտ

Լուրեր

07.06.2026 | 19:18
ՆԳՆ-ն հաղորդում է ստացել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
07.06.2026 | 19:12
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:10
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:10
Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ Նեթանյահուին ուղղված Թրամփի զգուշացումների ֆոնին
07.06.2026 | 19:04
Մահացած անձի տվյալները մնացել են ընտրացուցակում․ ՆԳՆ-ն պարզաբանել է պատճառը
07.06.2026 | 18:57
74 տարեկան մարդուն դաշտից տարել են ընտրակաշառքի մեղադրանքով․ Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:49
Ծրարների թափանցիկության շուրջ հարցեր․ ինչ են ասում Իոանիսյանն ու ԿԸՀ-ն
07.06.2026 | 18:39
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները. ՆԳՆ
07.06.2026 | 18:34
Ովքեր մտածում են հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:21
51 քաղաքացի դատարանից պահանջել է իրեն ներառել ընտրողների ցուցակում. նրանցից 5-ն արցախցի է
07.06.2026 | 18:17
Մեր պրինցիպները պահելով` կհամագործակցենք բոլորի հետ բացի ՔՊ-ից ու Քոչարյանի ուժից. Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:11
Քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը․ տվյալներ 17։00-ի դրությամբ․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 18:04
Ընտրությունից հետո չկա պսևդոպատճառ՝ Արթուր Օսիպյանին կալանքի տակ պահելու․ եթե չազատվի՝ ուրեմն բռնապետություն ենք դառնում․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 17:54
Ըստ Գոհար Մելոյանի՝ Լիճքի գյուղապետը և հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա
07.06.2026 | 17:49
Ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ-ն՝ 17։00-ի դրությամբ իրավիճակի մասին
Բոլորը

Չինաստանը հայտարարել է Թայվանի արևելյան ափին «հատուկ ծովային գործողության» մեկնարկի մասին՝ ի պատասխան Ճապոնիայի և Ֆիլիպինների միջև այս տարածքում ծովային սահմանազատման բանակցությունների։ Պեկինը սա դիտարկում է իր տարածքային ինքնիշխանության և ծովային իրավունքների խախտում: Չինաստանը հավակնում է բոլոր հարակից ջրերի զգալի տարածքներին և վիճաբանության մեջ է ինչպես Ճապոնիայի, այնպես էլ Ֆիլիպինների հետ, գրում է Current time-ը։

Սինհուա գործակալության տվյալներով՝ «հատուկ գործողության» նպատակն է՝ «իրականացնել Չինաստանի վարչական և իրավապահ իրավասությունը ծովում, ամրապնդել նրա պարեկային և իրավապահ կարողությունները հեռավոր ծովային տարածքներում և կարգավորել երթևեկությունը կարևոր ջրերում, ապահովել ծովային անվտանգությունը և պաշտպանել ազգային իրավունքներն ու շահերը»։

Ճապոնիան և Ֆիլիպինները հայտարարել են Թայվանից արևելք գտնվող բացառիկ տնտեսական գոտու և մայրցամաքային շելֆի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին վերջերս Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերի՝ Ճապոնիա կատարած այցի ժամանակ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Ճապոնիային և Ֆիլիպիններին մեղադրել է ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան խախտելու մեջ: Թայվանի հարցերով Չինաստանի խորհուրդը հայտարարել է, որ ջրերը, որտեղ գտնվում է վիճելի ծովային սահմանը, կղզու մոտ են։

Ի պատասխան՝ Թայվանի առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ Չինաստանն ինքնիշխան իրավունք չունի իր արևելյան ջրերում: Թայվանի իշխանությունները հինգ նավ և պարեկային նավակ են ուղարկել չինական ուժերին հետևելու համար: Թայվանի ուժերը հայտնել են, որ հաջողությամբ հետևել են Սյամենից մեկնած և Թայվանի հարավարևմտյան ջրեր ուղղություն վերցրած չինական նավերի տեղաշարժերին։

Պեկինը Թայվանը համարում է իր տարածքի մի մասը և դեմ է այլ երկրների ու Թայվանի իշխանությունների միջև պաշտոնական շփումներին: Թայվանի իշխանությունները, իրենց հերթին, մերժում են Չինաստանի առաջարկած «մեկ երկիր, երկու համակարգ» մոդելը, որը Պեկինն օգտագործում է՝ որպես հնարավոր միավորման հիմք։

Ճապոնիան և Ֆիլիպինները Չինաստանի աճող ազդեցությունը Թայվանի շուրջ համարում են անվտանգության ռիսկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի