Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:06
Պետք է պատասխանել հարցին՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ ենք ուզում ունենալ․ սա քաղաքակրթական ընտրություն է. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:56
Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին
07.06.2026 | 13:51
Ինչո՞ւ փոփոխություն չի եղել, որ Սփյուռքի ՀՀ քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը․ Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:47
Ընտրողը քվեարկության է եկել ՀՀ քարտեզ-կրծքանշանով. վեճ՝ ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:37
Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում
07.06.2026 | 13:34
Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
07.06.2026 | 13:09
Հանգուցալուծում կլինի. Արմեն Գրիգորյանը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:06
Առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք կունենա վարչապետի թեկնածու առաջադրել․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:59
Կիբերհարձակումները կարող են սկսվել ընտրության հաջորդ օրը՝ որպես պատժամիջոց․ Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:58
Royal Flora Holland-ն իր շուկան բացում է Հայաստանից ծաղիկ արտադրողների համար. Նիդերլանդների ԱԳ նախարար
Բոլորը

Որևէ պարագայում գրիչ օգտագործել չի կարելի․ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հերթական անգամ ներկայացրել է ընտրական գործընթացի «չի կարելի»-ները՝ շեշտելով՝ գրիչով ցանկացած նշում քվեարկությունն անվավեր է դարձնելու։

Չի կարելի նկարել, որևէ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը։ Հովակիմյանի խոսքով՝ վերջինը ոչ միայն իրավունք է, այլ նաև օրենքով սահմանված պարտականություն։

Ահա քայլերի հերթականությունը, որ պետք է անի ընտրողը ընտրատեղամաս հասնելով․

  1. Մոտենալ տեխնիկական սարքի աշխատողին,
  2. Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը, վերջինն այն մուտք կանի սարք,
  3. Տրամադրել մատնահետք, ստանալ սարքի տպած կտրոնը, անձնագիրը,
  4. Մոտենալ հանձնաժողովի՝ ընտրողների ցուցակները սպասարկող անդամին, որը կգտնի ընտրողի անունը,
  5. Ստորագրել անվան դիմաց, հանձնաժողովի անդամը ստորագրության կողքին կնիք կդնի, 
  6. Մոտենալ քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամին, ստանալ 1-19 համարներով քվեաթերթիկներ (որոնց մեջ բացակայում 13 համարը) և մեկ ծրար,
  7. Քվեախցիկում ընտրել քվեաթերթիկներից մեկը, առանց ծալելու այն դնել ծրարի մեջ, մյուս քվեաթերթիկները թողնել արկղում, 
  8. Քվեաթերթիկը ծրարի մեջ արդեն դրած՝ փակ վիճակում, դուրս գալ, մոտենալ քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամին, նրան տալ կտրոնը,
  9. Հանձնաժողովի անդամը ծրարի կտրված հատվածում կփակցնի դրոշմանիշ,
  10. Ընտրողը քվեաթերթիկը կգցի քվեատուփի մեջ։