Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ աֆտարիտետ, պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ քայլը» դաշինքն այսօր քարոզարշավը շարունակում է Լոռու մարզում: Առաջին քաղաքը, որտեղ այցելեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Սպիտակն էր: Թեև հավաքվածներն ակնկալում էին լսել նաև աղետի գոտում առկա խնդիրների լուծման մասին, վարչապետի պաշտոնակատարն, այդուհանդերձ իր ելույթը կառուցեց հիմնականում Հանրապետական կուսակցությանը հակադարձելով և ընդհանուր կառավարության ծրագրերը ներկայացնելով:

Փաշինյանը հայտարարեց, որ իրենց գլխավոր խնդիրներից մեկը երկրում աղքատության վերացումն է:

«Մենք աղքատության հաղթահարումը չենք պատկերացնում բրինձ և մուրաբա բաժանելով, մենք դա տեսնում ենք աշխատատեղերի, գործարանների ստեղծման միջոցով: Այս ընթացքում, երբ ճանապարհներին էինք, ինձ մոտեցել են գործարարներ և ասել, որ իրենք պատրաստվում են ներդրումներ անել, գործարաններ բացել: Այժմ բազմաթիվ ներդրումային ծրագրեր են քննարկվում»,- ներկաներին տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատարը:
Բացի այդ, խոստացավ գյուղացիներին հուզող մի շարք խնդիրների լուծում տալ, լուծել ոռոգման ջրերի, հակակարկտային կայանների հարցերը, մատչելի վարկային միջոցներ տրամադրել գյուղացիներին, մթերքների արտահանման համար պայմաններ ստեղծել և այլն:

Ապա վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ ՀՀԿ-ական գյուղապետների կողմից մարդկանց վախեցնելու մասին շշուկներին՝ զգուշացնելով, որ անձամբ է գնալու այդ գյուղապետների հետևից: «Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից, էս երկրում մարդ կա՞, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնե՞լ: Բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին, էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից: Ես ոստիկանությանն ասում եմ՝ չփորձի մի հանցավոր տարր թպրտալ, պատերով կտանք»,- հարթակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: