«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դիմումը մերժելու վերաբերյալ ԿԸՀ որոշումը կվիճարկի վարչական դատարանում, թե ոչ: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեց կուսակցության անդամ Հայկ Սահակյանը՝ նշելով, որ եռօրյա ժամկետ ունեն վիճարկելու համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ ԿԸՀ նիստից անմիջապես հետո, կուսակցությունից Factor TV-ին հայտնել էին, որ դեռևս որոշում չունեն և մինչև այս պահը, փաստորեն, կուսակցությունը այս հարցով որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ երեկ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել 2026թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը, իսկ դիմումը չբավարարելու դեպքում՝ նույն պահանջով դիմել Վարչական դատարան, սակայն ԿԸՀ-ն դիմումը մերժել է:

«Հանրապետությունը» ԿԸՀ դիմումը ներկայացրել է այն բանից հետո, երբ հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին կոչ է արել դիմել ԿԸՀ:

Արաքս Մամուլյան