Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի

Լուրեր

23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին»  
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
Բոլորը

2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Տարբերությունը եղել է 13 հազար 390 ՀՀ քաղաքացի կամ 7,5 տոկոսով պակաս։

Factor.am-ն Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների հիման վրա պարզել է, որ 2025 թվականի մայիսին և հունիսի առաջին 4 օրերին օդային և ցամաքային ճանապարհով Հայաստան է ժամանել 193 հազար 47 ՀՀ քաղաքացի, իսկ 2026-ի նույն օրերին՝ 179 հազար 657 ՀՀ քաղաքացի։

Ինչքան ՀՀ քաղաքացի է մուտք գործել Հայաստան by Factor tv

Միաժամանակ, օդային ճանապարհով՝ Գյումրիի «Շիրակ» ու Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների անցակետերով 2026 թվականին  Հայաստան ժամանել է 2571-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան 2025 թվականին։ Նախորդ տարի նրանց թիվը 79 հազար 670 էր, այս տարի՝ 82 հազար 241 քաղաքացի։

 

Ավելի վաղ  Factor.am-ն ներկայացրել է ուսումնասիրություններ, որոնց համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան չվերթների թիվը հունիսի 1-3-ին աճել է  30%ով, իսկ  4-6-ին՝ մոտ 33%-ով։

Այսպիսով՝  պնդումները, որ Ռուսաստանից 100 հազարավոր մարդկանց են բերում հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով, կա՛մ չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ անցած տարի ՀՀ քաղաքացիներն անձնական շարժառիթներով ավելի շատ են եկել հայրենիք։

Գայանե Խաչատրյան