Բանակը նուրբ օրգանիզմ է, բանակի հետ պետք է հասկանալ ինչ ես անում․ իսկ այս դասալիքների Կառավարությունը դա ի վիճակի չէ․ Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

«Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը պնդում է՝ «Մարտի 1-ի» վերաբերյալ ինքը վերջերս որևէ նոր բան չի ասել, նախկինում է ասել, և ինչ ասել է՝ տեր է դրանց։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ վերջերս ընդամենը նկարագրել է այն, ինչին ականատես է եղել։

«Ես ասել եմ, որ շշեր են ջարդել։ Մարդիկ շատ լավ գիտեն՝ ինչ է եղել, այն, ինչ ասել եմ, բոլորը շատ լավ գիտեին, և այդ շատ լավ իմացողներն իրենց դրել են ռետինե խողովակի տեղ և որ ամենավտանգավորն է՝ «Մարտի 1-ի» զոհվածների հարազատներին փորձում են մոլորեցնել»,- ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը խոսեց նաև վերջին շրջանում բանակի շուրջ կատարվողի մասին և շեշտեց, որ բանակը դարձրել են թիրախ։

«Դուք չե՞ք զգացել, որ բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում Փաշինյանի կողմից, չե՞ք զգացել, հիմա էլ բանակը դարձրել է թիրախ։ Երբ առաջին գծից մարտական գեներալներին և սպաներին ծանուցագրերով կանչում են ՀՔԾ, և ինչ-որ կապիտանի հավասար աստիճան ունեցողները նրանց սպասեցնում են ժամերով, դա ուղղակի ուղված է բանակի դեմ։ Ավելին՝ դրա նպատակն է բանակը բերել այն վիճակի, ինչ վիճակում որ ոստիկանությունն է և կրկնում եմ՝ դա նպատակ է, ոչ թե գալիս է, այսպես ասած, անգործությունից։ Բանակը նուրբ օրգանիզմ է, որ բանակի հետ պետք է հասկանալ ինչ ես անում․ իսկ այս դասալիքների Կառավարությունը դա ի վիճակի չէ հասկանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։