Խաբեության զոհ եմ, անչափահաս երեխայիս հետ մնացել եմ դրսում. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Խաբեության զոհ դարձած Սաթենիկ Ղազարյանը երրորդ օրն է՝ անչափահաս որդու հետ գիշերում է դրսում։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում՝ խնդրելով ժամանակավոր կացարան կամ այլ աջակցություն։

Կնոջ խոսքով՝ ինը տարի առաջ խաբեության զոհ է դարձել և կորցրել իր բնակարանը։ Նա պատմում է, որ բնակարանը վաճառել է՝ ավելի փոքր տուն ձեռք բերելու նպատակով, սակայն գնորդ ներկայացած անձը, առանց պայմանավորված գումարը վճարելու, բնակարանը վերավաճառել է մեկ այլ անձի։

«Գործը ընթացքի մեջ է, արդեն մեղադրյալներ կան, բայց ես այսօր երեխայիս հետ մնացել եմ դրսում։ Խնդրում եմ՝ գոնե մի փոքր սենյակ կամ ժամանակավոր կացարան տրամադրեն, որ անչափահաս որդուս հետ դրսում չգիշերեմ»,- ասում է կինը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ բնակվում էր մոր բնակարանում, սակայն այն ևս վաճառվել է, և նոր սեփականատերը երեք ամիս ժամանակ է տվել տարածքն ազատելու համար։ Ժամկետի ավարտից հետո նա ստիպված է եղել լքել բնակարանը։

Կինը նշում է, որ արդեն երեք օր է որդու հետ գիշերում է բաց երկնքի տակ՝ այգու նստարաններին։
«Անհանգիստ եմ, որ այս իրավիճակը չազդի երեխայիս վրա, սովորող երեխա է»,- ասում է նա։

Սաթենիկ Ղազարյանը մշտական աշխատանք չունի։ Նրա խոսքով՝ զբաղվում է փողոցային առևտրով, ինչը բավարարում է միայն առօրյա նվազագույն ծախսերը հոգալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան