2006-ից ՌԴ-ում եմ ապրում, եկել եմ ընտրություններին մասնակցեմ, հետ գնամ. Քոչարյանի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 09:54
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին ժամանել է Հայաստան
03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
Բոլորը

Մոսկվայից ընտրություններին մասնակցելու համար Հայաստան ժամանած Արամ Եսայանը վստահեցնում է, որ որևէ աջակցություն չի ստացել և ճանապարհածախսը հոգացել է սեփական միջոցներով։

Ինքը ներկայացավ որպես «Հայաստան» դաշինքի աջակից և երկար տարիներ ՀՅԴ անդամ եղած անձ՝ նշելով, որ Մոսկվայից Հայաստան է եկել բացառապես ընտրություններին մասնակցելու նպատակով։ Եսայանի խոսքով՝ Հայաստան է ժամանել մայիսի 2-ին, իսկ վերադարձի տոմսը նախատեսված է հունիսի 17-ին։ Նա հերքեց տեղեկությունները, թե Ռուսաստանում բնակվող հայերին ֆինանսական աջակցություն կամ այլ արտոնություններ են տրամադրվել ընտրություններին մասնակցելու համար Հայաստան գալու նպատակով։

«Ես եկել եմ իմ աշխատավարձով։ Գործ եմ արել, փողս ստացել եմ ու էժան տոմս գտնելով՝ եկել եմ»,– նշեց նա։ Արամ Եսայանն ասաց, որ Ռուսաստանում աշխատում է որպես էլեկտրաեռակցող։ Նա Հայաստան է եկել կնոջ հետ և ընդգծեց, որ հայ համայնքում ընտրություններին մասնակցելու նպատակով կազմակերպված հորդորների կամ աջակցության մասին որևէ կոնկրետ տեղեկություն չի ունեցել։

Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում իրեն ոչ ոք չի դիմավորել, որևէ հատուկ գործընթաց չի եղել, իսկ սահմանային ստուգման ժամանակ միայն բուկլետ են փոխանցել։ Եսայանը նշեց նաև, որ Հայաստանի քաղաքացի է և Ռուսաստանի քաղաքացիություն չունի։ Նրա ընտանիքը տարիներ շարունակ բնակվում է Ռուսաստանում, որտեղ սովորում է նաև նրա 20-ամյա որդին։ Վերջինիս խոսքով՝ որդին ուսումն ավարտելուց հետո կվերադառնա Հայաստան և կծառայի բանակում։

Խոսելով ընտրություններին մասնակցելու պատճառների մասին՝ Արամ Եսայանը հայտարարեց, որ քվեարկում է «վաղվա Հայաստանի» համար։

«Եկել եմ, որ ձայնս տամ, որ Սահմանադրություն չփոխվի, որ թուրքը չգա մեր հողին տիրի, որ սև ու սպիտակի բաժանումը չլինի»,– ասաց նա։

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանից հեռացել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, Եսայանը պատասխանեց, որ այդ շրջանում Հայաստանում զբաղվում էր գյուղատնտեսությամբ և վատ չէր ապրում, իսկ Ռուսաստան էր մեկնել նոր հնարավորություններ փորձելու նպատակով։ Նա հավելեց, որ անկախ ընտրությունների արդյունքից՝ մտադիր է ապագայում վերադառնալ Հայաստան, սակայն կցանկանար, որ ընտրվեր Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան