Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ իրավապահ մարմինները մի շարք քրեական գործերով սկսել են ձերբակալություններ և կալանավորումներ իրականացնել։

Նախ՝ ՀԿԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի անվան համալսարանի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ ՔԿ-ի ներկայացմամբ՝ 2009-2016 թվականներին կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը, համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների հետ համագործակցությամբ, նպաստել է, որպեսզի Բրյուսովի անվան համալսարանին ամրացված և օտարման ոչ ենթակա գույքը փոխանցվի մասնավոր անձանց։  

Արմեն Աշոտյանը և Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ձերբակալվել են։ 

Իրավապահ կառույցը հայտնել է, որ ձերբակալման որոշումը կայացվել է շուրջ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով։ 

Ի դեպ՝ երեկ, նախընտրական բանավեճին զուգահեռ, Արմեն Աշոտյանը լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերում մեկնաբանում էր բանավեճի ընթացքը։ 

Այսօր երկու ամսով կալանավորվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Սահակյանը երեկ է ձերբակալվել։ Նա կալանավորվել է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում։

Նշենք, որ ապրիլի 8-ին Արման Սահակյանին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալել էին ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով։ Սակայն մեկ օր անց բոլոր ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել գրավը և բացակայելու արգելքը։ Այդ գործի շրջանակում մեղադրյալների կողմից վերականգնվել էր պետությանը պատճառված վնասի մի մասը: 

Կոմիտեն ևս մեկ ձերբակալության մասին է հայտնել․ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: 

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից առ այսօր դատախազները, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան են հանձնել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ: 

Գլխավոր դատախազությունից էլ այսօր հայտնեցին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Այն հարուցվել է խուլիգանության հատկանիշներով: 

Հիշեցնենք` գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր 2024 թվականի հունվարի 15-ին: Նա մեղադրյալ էր զենքի գործադրմամբ խուլիգանության քրեական գործով. խոսքը Կոտայքի մարզի «Արամուս» ռեստորանում կրակոցների և ծեծկռտուքի մասին է։ Միջադեպի հետևանքով ռեստորանի այցելուներից մեկը հրազենային վնասվածք էր ստացել և հոսպիտալացվել։ Խաչատրյանը 2024 թվականի մարտի սկզբին գրավի և բացակայելու արգելանքով ազատ էր արձակվել կալանքից։ 

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակից ընտրակաշառք տալու կասկածանքով անձինք են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 5 անձի ձերբակալության և 2-ի կալանավորման մասին։  Նշվում է, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ են իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան