Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը

Լուրեր

04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
04.06.2026 | 20:39
Գերմանիան առաջին անգամ չի ընտրվել ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ․ դրա համար Բեռլինը մեղադրում է ՌԴ-ին
04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
Բոլորը

«Հայաստանն ընթանում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»․ այս հարցին են պատասխանել ArmES-ի («Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն») կողմից իրականացված ընտրողների վարքագծի ուսումնասիրության մասնակիցները։

Կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացված հետազոտության չորրորդ փուլի արդյունքները։ Հետազոտության համաձայն՝ մայիսին հարցվածների 46,7 տոկոսը նշել է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, մինչդեռ 29,6 տոկոսի կարծիքով՝ երկիրը սխալ ճանապարհով է ընթանում։ Ապրիլին նույն ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 44 և 30,9 տոկոս։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում «ճիշտ ուղղությամբ» պատասխանների մասնաբաժինը աճել է 2,7 տոկոսային կետով, իսկ բացասական գնահատականները՝ նվազել 1,3 կետով։

Դրական փոփոխություն է արձանագրվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականներում։ Եթե ապրիլին նրա աշխատանքը դրական էր գնահատել հարցվածների 49 տոկոսը, ապա մայիսին այդ ցուցանիշը հասել է 52,9 տոկոսի։ Միևնույն ժամանակ բացասական գնահատականները նվազել են՝ 33,7 տոկոսից հասնելով 32 տոկոսի։

Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ աճը հիմնականում պայմանավորված է «առավելապես դրական» պատասխանների ավելացմամբ։ Չկողմնորոշված ընտրողների շրջանում էական տեղաշարժեր չեն արձանագրվել։

Մայիսին նրանց 41,4 տոկոսը դրական է գնահատել վարչապետի գործունեությունը, ինչը գրեթե նույնն է, ինչ ապրիլին գրանցված 41 տոկոսը։ Բացասական գնահատականները, սակայն, փոքր-ինչ աճել են՝ 31,5 տոկոսից հասնելով 32,7 տոկոսի։

Հետազոտության հեղինակները առանձնացնում են մի քանի կարևոր միտումներ։ Նախ՝ չկողմնորոշված ընտրողների գրեթե կեսը՝ 49,3 տոկոսը, հակված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ընտրել։ Բացի այդ, հարցվածների 57,6 տոկոսը վստահություն է հայտնել, որ կառավարությունը կկազմակերպի ազատ և արդար ընտրություններ։

Միաժամանակ արձանագրվել է «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ հանրային ընկալումների բարելավում, իսկ քաղաքական ուժերի շարքում փոքր աճ է գրանցել «Ուժեղ Հայաստան»-ը, մինչդեռ «Հայաստան» դաշինքի աջակցությունը մնացել է գրեթե անփոփոխ։

ArmES-ը նշում է, որ ինչպես նախորդ փուլերում, այս հետազոտության ընթացքում ևս կիրառվել է հատուկ մեթոդաբանություն՝ առանձնացնելու չկողմնորոշված ընտրողների նախասիրությունները։ Վերջիններիս մասնաբաժինը հետազոտության վերջնական տվյալներով կազմում է ընտրազանգվածի շուրջ 37 տոկոսը։

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր դաշտում ուժերի մասնատվածությունը շարունակում է խնդիրներ ստեղծել առաջատար ուժերի համար։ Հարցման տվյալներով՝ թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռևս չեն հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, թեև «Բարգավաճ Հայաստան»-ը ավելի մոտ է այդ ցուցանիշին։ Ընդդիմադիր ուժերից միայն «Ուժեղ Հայաստանն» է հաղթահարում անհրաժեշտ շեմը։

Մնացած 16 կուսակցությունները մնում են ցածր դիրքում․ դրանցից ոչ մեկը չի գերազանցում 2 տոկոսը, ինչը զգալիորեն ցածր է խորհրդարան անցնելու համար պահանջվող նվազագույն շեմից։

Ամբողջական հետազոտությունը՝ այստեղ։

Անի Թամրազյան