Մրգերի, խմիչքի, հանքային ջրերի համար նմանատիպ մեխանիզմ պիտի ներդնենք. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:29
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:24
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը պատրաստվում է արտահանման աջակցության մեխանիզմը տարածել նաև մրգերի, խմիչքների և հանքային ջրերի վրա։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ եթե մոտեցումների վերաբերյալ հստակ պատկերացումները ձևավորված են, ապա համապատասխան նախագիծը կարող է շրջանառության մեջ դրվել գրավոր ընթացակարգով։

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսությունների մեծ մասն արդեն ներդրել է Global GAP սերտիֆիկացման համակարգը և ստացել համապատասխան սերտիֆիկատներ։

Նրա խոսքով՝ գործում է նաև պետական աջակցության ծրագիր, որի շրջանակում միջազգային ստանդարտներին համապատասխան սերտիֆիկատների ձեռքբերման ծախսերի 50 տոկոսը փոխհատուցվում է։ Խոջոյանը նաև ասաց, որ նախարարությունը քննարկումներ է անցկացրել այգետերերի հետ, որոնց կողմից ներկայացված մի շարք առաջարկներ նախատեսվում է հաշվի առնել՝ ծրագրի կիրառությունն ընդլայնելու նպատակով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ որակի բարձր չափանիշների ապահովումը կարևոր է ոչ միայն արտահանման, այլև ներքին սպառման համար։ Նրա խոսքով՝ պետության առաջնահերթություններից է, որպեսզի Հայաստանի քաղաքացիները նույնպես սպառեն բարձրորակ արտադրանք։ Փոխվարչապետն առաջարկեց հունիս ամսվա համար սահմանել ժամանակավոր միջոցառում, ինչը հնարավորություն կտա հետագայում վերանայել և ճշգրտել հուլիս-օգոստոս ամիսներին կիրառվելիք լուծումները։

Մանրամասները` տեսանյութում: