Արթուր Օսիպյանի կյանքին վտանգ է սպառնում՝ 17 օր հացադուլում է․ կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում ․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
04.06.2026 | 17:17
Ինչ են անում ՌՈ ոստիկանության ծառայողները անցակետերում. Պապիկյանը` այսօր տարածված տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 17:09
Մենք վստահելի գործընկեր ենք, մենք չենք սպառնում, չենք ճնշում, այլ օգնում ենք․ Օլիվիե Դըկոտինյի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:00
Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող
Բոլորը

Իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյանը Factor TV-ի եթերում խոսելով 17 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի գործից, պնդել է, որ նրա կալանքը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ նա համապատասխանում է քաղբանտարկյալի կարգավիճակի բոլոր չափանիշներին։ Սարգսյանը ներկայացրել է քաղհասարակության պահանջը գլխավոր դատախազին՝ անհապաղ փոխել Օսիպյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը։

Իրավապաշտպան Իզաբելլա Սարգսյանը, ի թիվս քաղհասարակության այլ ներկայացուցիչների, դատախազության մոտ օրերս բողոքի ակցիա է անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել Արթուր Օսիպյանին, որն արդեն 17-րդ օրն է՝ հացադուլ է անում բանտում։ Նրանք գլխավոր դատախազին են փոխանցել պահանջագիր, որը ստորագրել է 22 հասարակական կազմակերպություն և 85 անհատ, իսկ առցանց ստորագրահավաքին միացել է ևս 800 մարդ։

Սարգսյանի խոսքով՝ Օսիպյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը և կալանքն ուղղակիորեն կապված են նրա քննադատական խոսքի հետ և տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի տիրույթում։ Նա մեջբերել է դատախազին ուղղված նամակից մի հատված.

«Արթուր Օսիպյանի հնչեցրած հարցադրումները և բարձրացրած մտահոգությունները, այդ թվում՝ նրա հրապարակային այլ գործունեությունը, հանրային կարևորության թեմաներ են և ամբողջովին տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք, իսկ նրա հանդեպ հաջորդած գործողությունները հանդիսանում են իշխանության չարաշահում և բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ։ Առաջադրված քրեական հետապնդումը և կալանավորումը հակասում են Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների պարտավորություններին և լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանում ժողովրդավարական ազատությունների, քաղաքական բազմազանության և խոսքի ազատության պաշտպանության համար»։

Իրավապաշտպանը պնդում է, որ Օսիպյանի դեմ հարուցված գործը հիմնված է ոչ թե իրական հանցակազմի, այլ քաղաքական դրդապատճառների վրա։ Նրա խոսքով, մայիսի 18-ին տեղի ունեցած դեպքի առթիվ առաջ քաշված երեք մեղադրանքները՝ խուլիգանություն, նախընտրական քարոզարշավի խոչընդոտում և բռնության կոչեր, հիմնավորված չեն։

«Հիմա մենք նայում ենք կոնկրետ այս դրվագով հարուցված քրեական գործը։ Այդ դրվագը եթե դուք նայում եք, այստեղ չկա որևէ իրական հանցագործություն։ Փաստորեն սա քաղաքական դրդապատճառով բացված գործ է»,- նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ Օսիպյանի նախկինում արված գրառումները (օրինակ՝ «ողնաշարդ կջարդեմ» արտահայտությունը) չեն կարող կցվել կոնկրետ այս դրվագով հարուցված գործին. «Օրենքը շատ կոնկրետ բան է։ Դու չես կարող մարդուն մեղադրել մի բանի համար, որ ինքն արել է դրանից առաջ, և դա կապել մի գործի հետ, որը դու քննում ես հիմա»։

Իզաբելլա Սարգսյանի համոզմամբ՝ Արթուր Օսիպյանը լիովին համապատասխանում է քաղբանտարկյալի կարգավիճակին՝ ըստ ԵԽԽՎ բանաձևի սահմանումների։

«Անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե նրա ազատազրկումը խախտում է հիմնարար իրավունքները՝ այս դեպքում խոսքի ազատությունը, կիրառվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով կամ խտրական ձևով այլ անձանց համեմատ։ Բանաձևն ասում է՝ եթե առկա է հետևյալ կետերից գոնե մեկը։ Էն, որ այստեղ կա մարդու իրավունքների խախտում, որ կա զուտ քաղաքական դրդապատճառներ և կա խտրական վերաբերմունք, դա արդեն հերիք է, որ մենք այս մարդուն համարենք քաղբանտարկյալ»։

Իրավապաշտպանը զուգահեռ է տանում Արթուր Սարգսյանի («Հաց բերողի») ողբերգական դեպքի հետ՝ մտահոգություն հայտնելով, որ 17-օրյա հացադուլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Օսիպյանի առողջության համար։

«Մենք ոչ մեկս չգիտենք, թե մարդու օրգանիզմը 17 օր հացադուլում լինելուց հետո ինչ խնդիրներ կարող է ունենալ։ Ես կոչ եմ անում այս բոլոր ստորագրածների անունից՝ անհապաղ փոխել նրա խափանման միջոցը, ազատ արձակել նրան, որովհետև եթե այս մարդու առողջությանը որևէ բան սպառնա, դա բոլորիս խղճի վրա է լինելու՝ նախ և առաջ որոշում կայացնողների»,- ասել է նա՝ հավելելով, որ այս գործը խարխլում է հանրության վստահությունը իրավապահ և դատական համակարգերի նկատմամբ։

«Նման գործելակերպը էական հարված է հասցնում իրավապահ համակարգի անկախությանը, հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։ Այսինքն՝ մարդիկ հասկանում են, որ իրավապահ համակարգը կարող է օգտագործվել որպես մտրակ, որպես լծակ, որպես գործիք՝ անցանկալի մարդկանց լռեցնելու համար»։

Եզրափակելով խոսքը՝ Սարգսյանը կրկին դիմել է գլխավոր դատախազին. «Օր առաջ, հենց այսօր, հենց հիմա, գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի, և այս մարդու խափանման միջոցը պետք է փոխվի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան