Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն նաև Հայաստանի ընտրությունների արդյունքներից։ Այս մասին Ինտերֆաքսի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Պետք է տեսնել, թե ով կհաղթի [ՀՀ խորհրդարանական ընտրություններում], հետո միջոցներ ձեռնարկել, որոշումներ կայացնել։ Որովհետև եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Մի՞թե մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը կարող են մեզ հետ կռվել»,- հայտարարել է նա։

Ռուս պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ԵՏՄ-ի շրջանակում, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրամիություն։

«Մենք միշտ կանգնած ենք իրավունքի կողմում, օրենքի կողմում։ Մենք պարտավորություններ ունենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Առաջնորդները շատ զգուշորեն ձևակերպել են իրենց հայտարարությունը [Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում]: Այնտեղ խոսվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցման հնարավորության ուսումնասիրության մասին։ Մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Բայց մենք ասում ենք՝ եթե ձեր ժողովրդին տանում եք դեպի Եվրամիություն, որն այսօր թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, թշնամաբար է տրամադրված Բելառուսի նկատմամբ, որը պլանավորում է մեզ հետ կռվել, ապա ինչո՞ւ պետք է մենք աջակցենք ձեզ՝ առանց մաքսատուրքերի, բաց շուկաների, ցածր էներգակիրների գների, աշխատուժի ազատ տեղաշարժի, արտոնագրային վճարների և առողջության ապահովագրության վճարների բացակայության պայմաններում»,- Ռուսաստանի դիրքորոշումն է նկարագրել Օվերչուկը։

Նա նշել է, որ ԵՏՄ պայմանագիրը չի նախատեսում անդամի դուրս գալու կամ անդամակցությունը կասեցնելու ընթացակարգ։ Այս միջոցառումների կիրառման հնարավորությունը կուսումնասիրվի մինչև դեկտեմբեր։

«Մենք այժմ կուսումնասիրենք, թե ինչ կնշանակի դադարեցումը։ Իրականությունն այն է, որ ԵՏՄ պայմանագիրը չի նախատեսում անդամակցության կասեցում կամ անդամների հեռացում։ Հետևաբար, այս ամենը պետք է ուշադիր ուսումնասիրվի իրավական տեսանկյունից մինչև դեկտեմբեր»,- հայտարարել է Օվերչուկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի