«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին

Լուրեր

03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 20:00
Զորամասից՝ տեղամաս․ ինչպես են քվեարկելու զինծառայողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:55
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Գավառում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 19:42
Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած էր Նեթանյահուի՝ Բեյրութին հարվածների մասին հայտարարության կապակցությամբ
03.06.2026 | 19:30
ՌԴ-ն գիտի՝ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում. ճնշումներով կանխում է անգամ ԵՄ-ին մերձեցման ձևական հայտարարությունը․ Էդուարդ Անտինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:16
«Եթե ընտրես, մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին․․․»․ ՀԿ-ները սպառնալիքներով նամակներ ու զանգեր են ստանում
03.06.2026 | 19:01
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:55
Միջադեպ Արթիկում․ «Հայաստան» դաշինքից պնդում են՝ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Քոչարյանի աջակցին․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

«Եթե լրագրողն իմ հետ նորմալ շփվեր, ես հաստատ նորմալ կպատասխանեի»,- Factor TV-ի հետ զրույցում Ստեփանավանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության բաժնի պետ Գայանե Ղալաչյան այսպես մեկնաբանեց մայիսի 19-ի իր այն հայտարարությունը, որ, իբր, աշխատում է հացի արտադրությունում։

«Ես իմ աշխատանքի ժամին դուրս եմ եկել, լսել եմ, քարոզով չեմ զբաղվել, ես ոչ մի ավելորդ բան չեմ արել։ Երբ որ լրագրողը մոտեցավ, ես համբերատար կանգնեցի, բայց լրագրողը սկսեց այլ հարց տալ։ Եթե Դուք նայում եք նյութը, ես ասում եմ՝ «ի՞նչ կարևոր է՝ որտեղ եմ աշխատում», ու հետո սկսում եմ մտածել՝ ինչ ասեմ, որ ասեց՝ «օրինակ՝ ես աշխատում եմ էսինչ տեղը», ես էլ ասացի՝ որտեղ եմ աշխատում։ Այսինքն՝ եթե լրագրողն իմ հետ նորմալ շփվեր, ես հաստատ նորմալ կպատասխանեի։ Դուք իմ հետ նորմալ շփվեք, ես Ձեզ հետ երկու-երեք անգամ նորմալ կշփվեմ»,- ասաց Ղալաչյանը։

Մեր այն հարցին, թե ինչու է սխալ նշել կամ թաքցրել իր աշխատավայրը, պաշտոնյան արձագանքեց․

«Ես չուզեցի ասել։ Կամ ի՞նչ հանցանք եմ գործել։ Դա ընդմիջման ժամ էր։ Իմ սխալն այն էր, որ ես, լինելով դաստիարակված մարդ, կանգնեցի ու պատասխանեցի»։

Արդյոք զղջում է իր պահվածքի համար՝ հետաքրքվեցինք Ղալաչյանից։

«Ընկել եմ սոցցանցերի քննարկումների տակ։ Ես հանցանք չեմ գործել, որ զղջամ։ Ես ո՛չ մարդ եմ սպանել, ո՛չ մարդ եմ վարկաբեկել, ո՛չ որևէ մի բան։ Դա պահի ազդեցության տակ էր»,- ասաց պաշտոնյան։

Գայանե Ղալաչյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք երբևէ աշխատել է հացի արտադրությունում։ «Նախկինում մեր ընտանիքով փոքր բիզնես ենք ունեցել, ամուսինս այստեղ էր, արել ենք։ Հիմա ամուսինս արտերկրում է, մենք փակել ենք, չենք աշխատացնում դա»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ մայիսի 19-ին Ստեփանավանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ News.am-ի լրագրողը մոտեցել էր Գայանե Ղալաչյանին ու հետաքրքրվել՝ արդյոք քարոզարշավին է աջակցում, դրական պատասխան ստանալուց հետո հարցրել էր «ո՞ւմ հետ է եկել, կոլեգաների՞»։

Ի պատասխան՝ Ղալաչյանն ասել էր․ «Ընդմիջման ժամ է, դուրս եմ եկել»։ Այնուհետև լրագրողի ճշտող հարցին, թե որտեղից է դուրս եկել, նա պատասխանել էր՝ «աշխատանքի վայրից»։ Հաջորդիվ լրագրողը կրկին հարցրել էր, թե որտեղ է աշխատում։ Ղալաչյանը սկզբում նշել էր, որ դա կարևոր չէ։ Երբ լրագրողը նշել է, որ քարոզարշավին ներկա են քոլեջների, դպրոցների, մանկապարտեզների և բուժհաստատությունների աշխատակիցներ, և կրկին հետաքրքրվել է նրա աշխատավայրով, Ղալաչյանը որոշ ժամանակ մտածելուց հետո հայտնել է, որ աշխատում է մասնավոր արտադրությունում, ապա լրագրողի ճշգրտող հարցին ի պատասխան՝ նշել է, որ աշխատում է հացի արտադրությունում։

Արփի Հակոբյան