Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական  իշխանության կայքից։ Factor TV-ին հայտնի են դարձել մանրամասներ՝ կապված վարույթի հետ։ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության  ենթարկելու հարցով Արդարադատության նախարարությանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Այսպես ՝ 2025 թվականի նոյեմբերին Հակակոռուպցիոն դատարանի երկու դատավոր՝ Գիվի Հովհաննիսյանը և Արամ Գրիգորյանը  վերացրել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Դրանից հետո Դատախազությունը երկու դատավորներին միջնորդություններ է ներկայացրել՝ Սարգսյանի նկատմամբ կրկին բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն երկու դատավորներն էլ մերժել են միջնորդությունները։

Գիվի Հովհաննիսյանի որոշումից հետո իրավապահները խուզարկել են  նրա նախկին աշխատակիցներից մեկի բնակարանը։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկությունն իրականացվել է, նախաձեռնվել է դեռևս 2025-ի գարնան սկզբին, սակայն 8 ամիս անց, միայն այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափաման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը, իրավապահները որոշել են խուզարկություն իրականացնել։ Factor TV-ն այդ ժամանակ պարզել էր, որ վարույթը  Քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով է,  այսինքն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Ըստ վարույթի՝ օպերատիվ տվյալ է եղել, որ Գիվի Հովհաննիսյանը իր օգնականի հետ  է բնակվել, սակայն այս հանգամանքը թաքցրել է։

Բնակարանում խուզարկությունն իրականացվում է դատարանի թույլտվությամբ։ Հետագայում Հովհաննիսյանի նախկին աշխատակցի բնակարանում խուզարկության թույլտվության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան և բեկանվել։ Դրանից հետո կարճվել է նաև դատավորին առնչվող քրեական վարույթը, սակայն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Արդարադատության նախարարություն՝ նույն հարցով դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական վարույթ հարուցելու համար, և նախարարը վարույթ է հարուցել։ Մեզ հայտնի է դարձել  նաև, որ վարույթի շրջանակներում դատավոր Գիվի Հովհաննիսյանը բացատրություն է ներկայացրել և չի հերքել իր և  նախկին աշխատակցի միջև անձնական հարաբերությունների հանգամանքը, միայն թե հայտնել է, որ այն պահից, երբ իրենց միջև անձնական հարաբերություններ են ձևավորվել, աշխատակիցն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Նշենք, որ պաշտոնատար անձանց անձնական կյանքին վերաբերող նման բովանդակությամբ վարույթներ նախկինում հայտնի չեն եղել։ Հարց է առաջանում՝ արդյոք բոլոր, այդ թվում՝ դատավորին առնչվող քրեական և  կարգապահական վարույթի նախաձեռնությամբ հանդես եկած պաշտոնատար անձինք ի սկզբանե հրապարակային են դարձնում իրենց անձնական հարաբերությունները։ Կամ մամուլում հրապարակված,  նրանց անձնական կյանքին առնվող տեղեկությունները ստուգվե՞լ են օպերատիվ ճանապարհով այնպես, ինչպես դատավոր Գիվի Հովհաննիսյանի դեպքում։

Արաքս Մամուլյան