Դիմում եմ ՌԴ-ին՝ եթե պատժամիջոցները շարունակվեն, ՀՀ-ն լուծելու է իր հարցերը, մի՛ կրկնեք անցյալի սխալները․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 19:16
«Եթե ընտրես, մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին․․․»․ ՀԿ-ները սպառնալիքներով նամակներ ու զանգեր են ստանում
03.06.2026 | 19:01
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:55
Միջադեպ Արթիկում․ «Հայաստան» դաշինքից պնդում են՝ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել Քոչարյանի աջակցին․ վարույթ է նախաձեռնվել
03.06.2026 | 18:45
Քանի աշխատող ունի 300 հազար աշխատատեղ խոստացող Սամվել Կարապետյանը ՀՀ-ում․ թվեր ու փաստեր
03.06.2026 | 18:42
«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:38
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Հրազդանում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 18:28
Շառլ Լեկլերը նոր պայմանագիր է կնքել «Ֆերարիի» հետ
03.06.2026 | 18:19
Քուվեյթի օդանավակայանին Իրանի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 63-ը՝ վիրավորվել
03.06.2026 | 18:10
Փաշինյանն ընտրություններից հետո Մոսկվա կգնա // Ջերմատնային ապրանքների արտահանումը կսուբսիդավորվի․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 18:02
Պուտինի հետ պայմանավորվել ենք՝ ընտրություններից հետո կմեկնեմ Մոսկվա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 18:01
Մոսկվան հուսով է, որ «Հայաստանն ընտրություն կկատարի ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին»
03.06.2026 | 17:53
Զելենսկիի աշխատակազմի ղեկավարը ՀՀ-ում «ուկրաինական սցենարի» մասին Պուտինի հայտարարություններին է անդրադարձել
03.06.2026 | 17:45
Միկա Բադալյանի գործով պարզվում են ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները․ ՀԿԿ
03.06.2026 | 17:37
Դիմում եմ ՌԴ-ին՝ եթե պատժամիջոցները շարունակվեն, ՀՀ-ն լուծելու է իր հարցերը, մի՛ կրկնեք անցյալի սխալները․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 17:24
Միջազգային հանրապետական ինստիտուտը դիտորդների կուղարկի Հայաստան՝ ընտրությունները գնահատելու համար
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Factor TV-ի տաղավարում խոսել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կիրառած արգելքների, ընտրությունների նախաշեմին ներքաղաքական մթնոլորտի և անառողջ մթնոլորտի հարցում իշխանության պատասխանատվության չափաբաժնի մասին։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքատեսակների ներկրման արգելքին՝ Ալեն Սիմոնյանը ուղիղ կոչով դիմեց ռուսական կողմին՝ համոզմունք հայտնելով, որ նրանք դիտելու են այս հարցազրույցը։
«Ես կարծում եմ, որ իրենք անպայման այս եթերը դիտելու են, և ես ուզում եմ առիթն օգտագործել և մի բարեկամական խորհուրդ տալ, որ այն գործելաոճը, որ իրենք որդեգրել են, չի աշխատելու Հայաստանի Հանրապետությունում և հակառակ ազդեցությունն է ունենալու։ Կոչ եմ անում իրենց չկրկնել նույն սխալները, որոնք իրենք արել են անցյալում։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը չի գնում սրացման, այդ ցանկությունը չունի, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն իր հարցերը լուծելու է և կլուծի տնտեսական առումով, եթե այս պատժամիջոցները շարունակվեն։ Ուստի՝ դիմում եմ ռուսական կողմին, որ չգնան սխալ ճանապարհով և հայ ժողովրդին էլ ավելի շատ չտրամադրեն, որովհետև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից, խաղաղապահների գործողություններից և աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներից, ռուսական հեռուստաալիքների լկտիությունից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդին իրենք վանում են իրենցից։ Եվ այս քայլերը վանելու են ոչ թե հայկական իշխանությունից, այլ վանելու են այդ բաներն անողներից»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով, այս քայլերը վնաս են հասցնում ոչ թե իշխանությանը, այլ հայ-ռուսական հարաբերություններին։ Ի պատասխան հարցին, թե արդյոք այս ամենը Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետևանքը չէ, Սիմոնյանը նշեց․ «Եթե սա եզակի օրինակ լիներ աշխարհում, եթե նման գործելաոճ չլիներ Ռուսաստանի կողմից մնացած երկրների հետ, գուցե կարելի էր այդ պնդումը ինչ-որ տեղ ունենար, բայց իրենք նմանատիպ գործելաոճ են դրսևորել շատ տարբեր տեղեր, և այդ գործելաոճը միայն բացասական է ազդել հարաբերությունների վրա»։
Սիմոնյանը համոզված է, որ Ռուսաստանի նպատակը ոչ թե ընտրությունների արդյունքների վրա ազդելն է, այլ ավելի հեռահար է՝ «Հայաստանի աչքը վախեցնելը»։
Մեր դիտարկմանը, թե իշխանությունը և ընդդիմությունը փոխադարձաբար վախի մթնոլորտ չե՞ն ստեղծում՝ մեկը խոսելով 300,000 ադրբեջանցիների վերադարձի, մյուսը՝ պատերազմի վերսկսման վտանգի մասին, Սիմոնյանը պատասխանեց․ «Մեր ասածի մեջ կա հիմնավորում։ Բոլոր գոյություն ունեցող կուսակցությունները խոսում են պայմանագիրը վերանայելու մասին։ Երբ որ դու խաղաղության պայմանագիրն ասում ես՝ ես դա կվերանայեմ, այս կամ այն բացատրություններով, դա չի՞ նշանակում արդյոք, որ դու ավելի մոտ ես բերում պատերազմին, քան երբ որ դու ունես նախաստորագրված և հաստատված պայմանագիր»։
Իշխանության ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի կիրառման վերաբերյալ քննադատություններին ԱԺ նախագահի պաշտոնակատարը կոշտ արձագանքեց՝ նշելով, որ իր և իրենց ընտանիքի անդամների հասցեին տարիներ շարունակ հնչում են անընդհատ սպառնալիքներ ու հայհոյանքներ։ «Ես 100 տոկոսով բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այն ամենաեվրոպամետ ՀԿ-ի, այն ամենաազատ մտքերի, այն ամենահանդուրժող մարդը կարող է հավերժ կամ տարիներ շարունակ հանդուրժող լինել այն բաների նկատմամբ, որն արվում է մեր նկատմամբ։ Երկու տարին մեկ, երեք տարին մեկ նման բան է տեղի ունենում, հետո գալիս ասում եք՝ բա դուք իշխանություն եք։ Հա իշխանություն եմ։ Իմ պատասխանատվությունը հինգ օրից կտեսնեք»։
Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակին, երբ ռուսական կողմը հրաժարվում է ներդրումներ կատարել և թույլ չի տալիս այլ ներդրողների ներգրավել՝ Սիմոնյանը նշեց․ «Չի կարող շարունակվել։ Այդ ռուսերեն այդպես ասացվածք կա՝ сабака на сене, որ ինքը խոտ չի ուտում, խոտի վրա պառկած չի թողնում, որ խոտ արածվողներն էլ ուտեն։ Չի կարող այդ տրամաբանությամբ աշխատել։ Կամ մենք կգտնենք միասին ինչ-որ հնարավորություն դա աշխատեցնելու, արդիականացնելու, կամ որևիցե այլ ճանապարհ կգտնենք»։
Նա չբացառեց, որ Հայաստանը կարող է դիտարկել երկաթուղին ռուսական կառավարումից հետ վերցնելու հարցը, եթե այլընտրանք չլինի։
Խոսելով ինքնիշխանության և անվտանգության ապահովման մասին՝ Ալեն Սիմոնյանը կտրուկ ձևակերպում տվեց․ «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր շահերը, ապահովում է իր անվտանգությունը, որովհետև ակնհայտ դարձավ, որ ռուսական կողմը, մեր դաշնակցային ՀԱՊԿ-ը և ռուսական կողմը դա, երբ որ տեղի ունեցավ պատերազմ, դա չարեց։ Կամ պետք է մեռնի Հայաստանի Հանրապետությունը, կամ գնա ստրկությա՞ն։ Ես դրան համաձայն չեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան