Վոլոդինը հայտարարել է, թե «Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է կոնյակը»

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանը կկորցնի իր ինքնությունը, եթե մտնի ԵՄ, ինչպես արդեն կորցրել է իր բրենդին «կոնյակ» անվանելու իրավունքը։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ Վոլոդինը գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանի մասին հայտարարություններով է հանդես գալիս։ Ռուսաստանցի գործիչը նշել է, թե ԵՄ-ն Հայաստանին տնտեսական աճ է խոստանում, ինչպես մի ժամանակ խոստացել էր Ուկրաինային։ Սակայն ուկրաինական արտադրանքը երբեք թույլ չի տրվել մտցնել եվրոպական շուկաներ, քանի որ այն «անմրցունակ» է։

«Իսկ ի՞նչ է վաճառելու Հայաստանը։ Նրանք մեզ գինի են վաճառում։ [Ֆրանսիայի նախագահ Էմանուել] Մակրոնը եկավ, նա և [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանը գրկախառնվում էին, դե պայմանագիր կնքեք և գինի մատակարարեք Ֆրանսիային։ Ո՛չ, նույնիսկ նրանց կոնյակն այժմ բրենդի է, քանի որ ֆրանսիացիներն ասացին՝ ձեր մոտ բրենդի է։ Նրանք կկորցնեն իրենց ինքնությունը, ինչպես կորցրեցին Ուկրաինայում»,- հայտարարել է Վոլոդինը։

Միաժամանակ, նա ընդգծել է, թե Հայաստանի ժողովուրդը պետք է առանձնացվի «իշխող էլիտայից», քանի որ հենց նրանք են «[երկիրը] տանում դեպի անդունդ»։ Վոլոդինը նաև պնդել է, թե Ռուսաստանն օգնում է և՛ Հայաստանին, և՛ նրա ժողովրդին, բայց դեմ է հարաբերություններում «ստին և երկակի չափանիշներին»։

«Մենք կողմ ենք միայն ազնիվ, բաց հարաբերություններին և, իհարկե, փոխշահավետ համագործակցությանը։ Բարեկամությունը երկկողմանի շարժով փողոց է»,- ասել է Պետդումայի խոսնակը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանը՝ ի վերջո Եվրամիությանը միանալու համար․ «Նրանք հայտարարություններ են անում, որ մենք ցանկանում ենք մնալ ԵՏՄ-ում և հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Ի՞նչ տեսակի հարաբերություններ։ Սպառողակա՞ն։ Մեր երկիրն օգտագործել՝ այս փուլն անցնելու և Եվրամիությանը միանալու համար։ Սա անազնիվ է»։

Ըստ Վոլոդինի՝ Ռուսաստանն օգնում է Հայաստանին և նրա բնակիչներին․ ռուսական գազը չորս անգամ ավելի էժան է Հայաստանի համար, նաև Ռուսաստանը շուկա է երկրի համար։

«Ուրեմն՝ վերցրեք ու հրաժարվեք դրանից։ Եվ բացահայտ հայտարարեք այդ մասին քաղաքացիներին։ Եվ գնացեք Եվրամիություն»,- ասել է Վոլոդինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի