ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Մադրիդում անցկացվող Ֆեմինիստական դիվանագիտության 5-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյին։ Կողմերը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության խորացման հնարավորությունները, տարածաշրջանային անվտանգության հարցերը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների ռազմավարական օրակարգը, ինչպես նաև Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իսպանիայի միջև առկա փոխգործակցությունը և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության խորացման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» բարեփոխումների շրջանակներում ընթացող գործընթացների վերաբերյալ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, այդ թվում՝ ԹՐԻՓՓ ծրագրի միջպետական համաձայնագրի նախաստորագրումը՝ ընդգծելով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այս տարի Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ընթացիկ աշխատանքներին: Ընդգծվել է Համաժողովին նախորդող Առաջնորդների գագաթնաժողովին բարձր մակարդակի մասնակցության կարևորությունը` կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների պատշաճ հասցեագրման համար։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ռազմավարական օրակարգին՝ կարևորելով դրա հետևողական առաջմղումը»,- ասվում է հաղորդագրությունում: