ԵՄ-ն 2.2 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու համար

Լուրեր

02.06.2026 | 17:04
Գարեգին Բ-ի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 16:59
Փաշինյանի քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 16:57
Վարդևանյանը իմ գլխին սարքեց․ Սամվել Կարապետյանը՝ իր հայտարարագիրը չներկայացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.06.2026 | 16:45
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը
02.06.2026 | 16:40
«Գործ կարելու» ակցիա՝ Դատախազության դիմաց. պահանջում են ազատ արձակել Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 16:28
Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ, սակայն մի շարք պայմաններ կան․ ԱՄՆ դեսպանատուն
02.06.2026 | 16:19
Աշխատավարձը 10 անգամ բարձր է․ Մոստովոյը Սպերցյանին խորհուրդ է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիա
02.06.2026 | 16:14
Եթե էս վիդեոն տեսնում եք, ուրեմն ինձ ձերբակալել են․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 16:11
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ մետաղների արդյունահանման և մատակարարման վերաբերյալ
02.06.2026 | 16:00
320 դատավոր կդառնա պաշտոնակատա՞ր․ ինչու է Փաշինյանը ցանկանում վեթինգի ենթարկել նաև իր օրոք նշանակված դատավորներին
02.06.2026 | 15:55
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած 13 անձի գործն ուղարկվել է դատարան
02.06.2026 | 15:51
Սամվել Կարապետյանը դատական նիստից առաջ պատասխանում է լրագրողների հարցերին. ՈՒՂԻՂ
02.06.2026 | 15:44
ԵՄ-ն 2.2 մլն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու համար
02.06.2026 | 15:43
UWW-ն Ջանես Նազարյանին ճանաչել է մայիսի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.06.2026 | 15:38
Վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն դուրս են եկել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 1-ին մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր, որը միտված է Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանն աջակցելուն։ 2.2 միլիոն եվրո ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։

«Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։

Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, ՀՀ քաղաքացիների ազատ և արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։

Նախարարը կարևորել է նաև ԵՄ անդամ պետությունների հետ գործընկերության խորացումը՝ նշելով, որ ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հանրապետության հետ համագործակցությամբ։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Վարչապետի առաջնորդությամբ Հայաստանը նպատակ ունի հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը, և ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիքսանդրավիչիուսը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։

ԵՄ և Լիտվայի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարության համակարգմամբ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվող բարեփոխումներն արդեն տալիս են տեսանելի և շոշափելի արդյունքներ։

Ծրագրի թիմի ղեկավար Էվելինա Գուձինսկայտեն ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղություններն ու նախատեսված միջոցառումները։

«Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ Լիտվայի Հանրապետության կողմից՝ ՀՀ ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։