Ռուսական գազից ավելի էժան տարբերակներ կան, այլ երկրներից ինձ ասել են․ Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի բացառել, որ Հայաստանի տնտեսությունը կարող է վնասներ կրել, եթե դեպի Եվրամիություն արտահանման նոր մեխանիզմների ներդրման գործընթացը ժամանակ պահանջի։

«Իհարկե կկրի վնասներ, ես կարծում եմ կկրի վնասներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանը պետք է նվազեցնի թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը և կենտրոնանա վերամշակված արտադրանքի արտահանման վրա։

«Դրանք պետք է չիր դառնան, դրանք պետք է տարբեր պրոդուկտներ դառնան և արտահանվեն և ամբողջ տարի արտահանվեն, ոչ թե մենակ էդ երկու ամիսը»,- նշել է պատգամավորը։

Անդրադառնալով գազամատակարարման հնարավոր այլընտրանքներին՝ Սուքիասյանը հայտարարել է, որ ռուսական գազից ավելի էժան առաջարկներ կան, սակայն հրաժարվել է նշել, թե որ երկրից։

«Ուզում եմ ձեզ ասել, որ հանգիստ եղեք, այն գազը, որը որ վերջնական արդյունքում սպառողին է վաճառվում, դրանից ավելի էժան առաջարկներ կան և արդեն շուտվանից կա այդ առաջարկները»,- ասել է նա։ Հարցին, թե որ երկրից է խոսքը, Սուքիասյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել։ Ոչ, Ադրբեջանը չի»։

Պատգամավորը նաև պնդել է, որ Հայաստանում գազի վերջնական սակագինը անհամեմատ ավելի բարձր է, քան ներմուծման գինը։ «Հայաստանի Հանրապետությունը միակն է աշխարհում, որ 120 տոկոս է գնի վրա տեղականը բարձրացնում գինը։ Նկատի ունեմ՝ այլ երկրում ձեռք է բերում այլ գնով, Հայաստանի Հանրապետությունում վաճառվում է 120 տոկոս ավել գնով»,- հայտարարել է նա։

Սուքիասյանի խոսքով՝ գազի մատակարարման ենթակառուցվածքների մասով ևս խնդիրներ չեն առաջանա, եթե Հայաստանը որոշի օգտվել այլընտրանքային աղբյուրներից։ «Իհարկե, իհարկե»,- պատասխանել է նա՝ անդրադառնալով անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության հարցին։

Միաժամանակ պատգամավորը նշել է, որ ռուսական պետական կամ ռուսական սեփականությամբ կառույցները Հայաստանում շահութաբեր գործունեություն են իրականացնում և պետք է գնահատեն Հայաստանի համար ստեղծված պայմանները։ «Իրենք էլ պետք է գնահատեն, որ Հայաստանը ամենակոմֆորտ երկրներից է իրենց համար»,- ասել է Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։