Ագրեսիվ փոխհատուցում ենք տալու ԵՄ ապրանք արտահանող տնտեսվարողներին. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

«Աշխատանքային հարցեր են, տեխնիկական, մեծ հաշվով մեծ խնդիր չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ՌԴ-ի կողմից մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումներին․ «Բայց զուգահեռ դրան, այսօր արդեն Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի ծրագրեր է ներկայացրել Եվրոպական միություն, Մերձավոր Արևելք արտահանման աջակցման, այսինքն՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, երբեմն նաև IT-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում։ Ճիշտ է՝ Եվրոպական միության արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ագրեսիվ ենք և նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ։ Ե՛վ պտուղ-բանջարեղեն, և՛ մշակող արդյունաբերության արտադրանք, այսինքն՝ ամեն ինչ»։

Անդրադառնալով այն հարցին թե որն էր ՌԴ-կ կողմից նման սահմանափակումների պատճառը, Պապոյանը նշեց՝ խնդիրը շատ տեխնիկական է և հասցեատերն Էկոնոմիկայի նախարարությունը չէ։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է իր կոլեգա մարմնի՝ Ռոսսելխոզնադզորի հետ։ Բայց ընդհանուր առմամբ, նաև իմ տեղակալը եղել է վերջերս Ռուսաստանում և հանդիպել է ռուսաստանցի գործընկերների հետ։ Մթնոլորտը շատ դրական է, և բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տալ, և ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։