Պուտինն ու Փաշինյանը Աստանայում կայացած ԵՏՄ գագաթնաժողովի արդյունքներն են քննարկել
Քաղաքականություն
01.06.2026 | 13:33
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի