Հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի են եզրափակիչի մասնակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շվեյցարիայում ավարտին մոտեցող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցեն Շվեյցարիայի և Ֆինլանդիայի հավաքականները։
Կիսաեզրափակիչում Շվեյցարիան 6։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Նորվեգիայի նկատմամբ, իսկ Ֆինլանդիան 4:2 հաշվով ուժեղ է գտնվել Կանադայից։
Եզրափակիչն ու երրորդ տեղի համար հանդիպումը կկայանան մայիսի 31-ին։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնն ԱՄՆ-ի հավաքականն է, որը քառորդ եզրափակիչում պարտվել էր կանադացիներին։