«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխարհի 15-րդ ռակետ Կարեն Խաչանովն ավարտել է մրցելույթը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը երրորդ շրջանում 5 սեթում պարտվել է աշխարհի 106-րդ ռակետ, նիդերլանդցի Իեսպեր դե Յոնգին՝ 5:7: 7:5, 2:6, 7:6, 2:6։ Մրցախաղը տևել է 4 ժամ 22 րոպե։
Դե Յոնգի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերը։
Երրորդ շրջանի արգելքը չի կարողացել հաղթահարել նաև աշխարհի չորրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը։ 39-ամյա սերբ թենիսիստն անակնկալ պարտություն է կրել աշխարհի 30-րդ ռակետ, բրազիլացի Ժոաո Ֆոնսեկայից՝ 6:4, 6:4, 3:6, 5:7, 5:7։
1/8 եզրափակիչում 19-ամյա Ֆոնսեկան կմրցի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ։
Նովակ Ջոկովիչի պարտությունից հետո հայտնի է դարձել, որ «Ռոլան Գարոսում» հաղթելու է թենիսիստ, որը տիտղոս չունի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Ընդ որում, ATP-ի թոփ-10-ից միայն երկու թենիսիստի է հաջողվել դուրս գալ չորրորդ շրջան։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։