ԵՏՄ չորս առաջնորդներ արձանագրել են, որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․Լուկաշենկո

Լուրեր

06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը և Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները՝ Վլադիմիր Պուտինը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ժապարովը, հայտարարել են, որ չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ), գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բոլորս արձանագրել ենք. մենք չենք ուզում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից», – մեջբերում է ԲելՏԱ-ն Լուկաշենկոյի խոսքերը։

«Եթե ժողովուրդը նման որոշում կայացնի և համաձայնվի դուրս գալ այն միությունից, որի մաս է կազմում, և միանալ Եվրամիությանը որոշ պահի, մենք չենք կարող դեմ գնալ հայ ժողովրդի կամքին»,- հավելել է Լուկաշենկոն։

Նա նաև նշել է, թե Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը պետք է հասկանան, թե ինչ են շահում և ինչ են կորցնում՝ ընտրելով ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

«ՀՀ ղեկավարությունը և հատկապես Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանան, թե ինչ են ձեռք բերում և ինչ են կորցնում: Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինը] խոստացել է մանրամասնորեն հաղորդել այս մասին ողջ միջազգային հանրությանը, ում ուզում է լսել», – ասել է Լուկաշենկոն,- «Նա կրկին մանրամասն կբացատրի. ռուս մասնագետները նրա համար պատրաստել են այս տեղեկատվությունը, թե ինչ է նշանակում հրաժարվել Եվրասիական միությունից, որին ներկայումս պատկանում է Հայաստանը, և միանալ Եվրամիությանը»։

Նա նաև նշել է, թե  Հայաստանը պետք է հիշի ԵՄ-ին անդամակցելու երկար ժամկետները։ «Հաշվի առնելով Ուկրաինան, որը վաղուց է ցանկանում միանալ, և ավելի կարևորը՝ Թուրքիան, որը, կարծում եմ, 25 կամ 30 տարի սպասում է Եվրամիությանը միանալուն», – հայտարարել է Լուկաշենկոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի