Տարվա կտրվածքով Հայաստան պետք է մտնի 2-3 մլրդ դոլար․ Միքայել Մելքումյանը ներկայացրեց ԲՀԿ-ի նախընտրական ծրագիրը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարական ընտրություններին ներկայացնում է 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագիր, որի հիմքում դրված է երկու հիմնական սկզբունք: «Առաջինը՝ նախորդ մեր բոլոր ծրագրերի նկատմամբ հետևողական ենք լինելու: Երկրորդ՝ հետհեղափոխական շրջանում, երբ հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծվել, պետք է համարժեք արձագանք»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության ծրագիրը ներկայացնելիս նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը։

Վերջինիս խոսքով՝  երկրի տնտեսական զարգացման հիմնախնդիրներին չպետք է հակադրել մարդկանց արդիական սոցիալական խնդիրների լուծումը, երբ ասում ենք՝ թոշակ, աշխատավարձ բարձրանա, երբեք չպետք է հակադրենք այն մոտեցմանը, թե դե ցույց տվեք՝ որտեղից այդ գումարները, դրանք պետք է հայթայթվեն։

«Մենք գիտենք, թե երկիրը ինչպես պետք է այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից դուրս բերել»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը նաև ընդգծեց, որ իրենց  նախընտրական ծրագրի հաջորդ կետն այն է, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխություն։

«Ոչ թե պետք է խոսել 3-4 տոկոս աճի մասին, այլ պետք է երկնիշ տնտեսական աճ ունենանք: Տարվա կտրվածքով Հայաստան պետք է մտնի 2-3 մլրդ դոլար»,- ասաց նա։

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածուի՝ իրենց նախընտրական ծրագրի հաջորդ կետը տեխնոլոգիական հեղափոխությունն է։

«Պետք է ապահովենք ճյուղային կառուցվածքի կտրուկ փոփոխություն տնտեսությունում: Այսինքն՝ ավանդական արդյունաբերության ճյուղերը մնան իրենց տեղում, բայց կարողանանք տեխնոլոգիական կառուցվածքը փոխել»,- ասաց նա՝ որպես կուսակցության նախընտրական ծրագրի հաջորդ կետը առանձնացնելով թոշակների և աշխատավարձերի բարձրացման հարցը։

«Նվազագույն թոշակի և աշխատավարձի չափ չենք գրել, միայն նշել ենք, որ արժանապատիվ կենսապահովման չափ պետք է ապահովվի»,- ասաց նա: