Երկրի ղեկավար ես չէ՞ եղել, բա խի՞ զենք չես առել․ քաղաքացին՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
Բոլորը

«Դուք չգիտե՞իք, երբ է պատերազմ լինելու։ Երկրի ղեկավար եք եղել։ Եղել եք չէ՞… բա խի՞ մի հատ բեսպիլոտնիկ չեք առել կամ զենք չեք առել»,- Սպիտակում քարոզարշավի ժամանակ դիմելով «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին ասաց Մխիթար անունով մի քաղաքացի, որը հետագայում պարզվեց Նիկոլ Փաշինյանի աջակիցն է։

«Երբ որ ես երկրի ղեկավար եմ եղել, բեսպիլոտնիկներ ընդհանրապես չի եղել։ Մխիթար, բեսպիլոտնիկներ ընդհանրապես չեն եղել։ Բեսպիլոտնիկները հայտնվել են մոտավորապես, ընդհանրապես որպես զինատեսակ 17, 18 թվականներին։ Ոչ թե առել ենք, այլ այնքան ենք առել, բերել և ձրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Նիկոլ Փաշինյանը Ալիևին։ Եվ ընդունում է, որ թողել է, և Ալիևն է ընդունում և ասում է, որ այսքան զենք… բա զենքը որտեղի՞ց է եկել»,- հակադարձեց Ռոբերտ Քոչարյանը։

Այնուհետ քաղաքացին հետաքրքրվեց՝ «Ես Ձեզ պիտի ընտրեմ, ես Ձեզնից ի՞նչ ակնկալիք ունեմ»։ «Դուք, անձամբ Դուք կարող եք ոչ մի ակնկալիք չունենալ։ Ես պրոբլեմ չունեմ։ Ես հասկանում եմ, որ կա մի զանգված, որը մեզ է հավատում, կա մի զանգված, որը հավատում է Նիկոլ Փաշինյանին»,- պատասխանեց Քոչարյանը։

Քաղաքացին նաև հետաքրքրվեց․ «Գուբերնիա՞ ենք դառնալու, կներեք… մենք գուբերնիա՞ ենք դառնալու…»։ Քոչարյանն այս հարցին չպատասխանեց։ Միայն փորձեց զսպել թիմակիցներին ու աջակիցներին, երբ սկսեցին քննադատել քաղաքացուն։

«Վերջ ժողովուրդ, վերջ… Մեր քաղաքացին է, մեկ է, պետք է նորմալ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա է, հիմա ի՞նչ անենք։ Գոնե մի հատ ավելի լավ ինստրուկտաժ անեին…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան