Բացահայտվեց՝ ով է կանգնած Wyomig Star-ի հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.05.2026 | 18:37
Դոնալդ Թրամփը ցավակցել է անվանի հոկեյիստի մահվան կապակցությամբ
29.05.2026 | 18:24
Երկրի ղեկավար ես չէ՞ եղել, բա խի՞ զենք չես առել․ քաղաքացին՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.05.2026 | 18:15
ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ․ մանրամասներ
29.05.2026 | 18:12
Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառումը կարող է համատեղվել Անկախության օրվա տոնակատարության հետ
29.05.2026 | 18:00
«Փաշինյանի հիվանդությունը», «սպասվող պատերազմը Ռուսաստանի հետ» և «գազային խցիկները Արարատում». ինչպես է Կրեմլը ընտրություններից առաջ Հայաստանը հեղեղել ֆեյքերով․ Тhe Insider
29.05.2026 | 17:51
Հայաստան մաքսանենգ ճանապարհով շուրջ 10 կգ մարիխուանա ներկրելու կասկածանքով երկու անձ կալանավորվել է
29.05.2026 | 17:41
Էնթոնի Գորդոնը կդառնա «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերը
29.05.2026 | 17:30
Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը․ Բաղայի
29.05.2026 | 17:25
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ընկերության հրթիռը պայթել է փորձարկման ժամանակ
29.05.2026 | 17:20
ԿԸՀ-ն քննում է ԻՔՄ-ին դիտորդական հավատարմագրումից զրկելու՝ ԼՀԿ-ի դիմումը. ՈՒՂԻՂ
29.05.2026 | 17:10
IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ
29.05.2026 | 17:00
Բացահայտվեց՝ ով է կանգնած Wyomig Star-ի հետևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.05.2026 | 16:53
Խուզարկություններ՝ ԲՀԿ գրասենյակներում․ կան ձերբակալվածներ
29.05.2026 | 16:49
Ջերմուկի մարտական դիրքը հանձնելու մասին սուտ տեղեկություն հայտնած անձը մեղավոր է ճանաչել իրեն
29.05.2026 | 16:38
Ջոն Կորդոբա․ «Մեզ համար բարդ կլինի առանց Սպերցյանի, նա մեր առաջատարն է»
Բոլորը

10 միլիոն դոլար․ հենց այսքան պարգևավճար է խոստանում ԱՄՆ Պետդեպարտամենտը մի մարդու մասին տեղեկությունների համար, որը, ուշադրություն, կանգնած է ձեզ արդեն քաջ հայտնի Wyoming Star-ի հետևում։ Այն նույն Wyoming Star-ի, որի մասին Factor TV-ի երկու հետաքննությունները բացահայտեցին՝ ամերիկյան ներկայացվող, Մոսկվայում տպվող և Հայաստանում տարածվող թերթն ունի կեղծ հեղինակներ, անվանափոխված ու քրեական անցյալ ունեցող ներմուծողներ և, իհարկե, կրեմլյան նարատիվներ։

Բայց հիմա պարզվում է՝ Մոսկվա-Երևան-Գավառ այս պատմությունը շատ ավելի հեռուն է տանում։ Ռուսական The Insider-ը, Factor TV-ի հետաքննությունների հետքերով, պարզել է, որ Wyoming Star-ի հեղինակներից մեկը՝ Michelle Larsen անունով ներկայացվող անձը, իրականում Ալեքսանդր Իոնովն է՝ մարդ, որի անունը տարիներ շարունակ հայտնվել է ԱՄՆ իշխանությունների և միջազգային հետաքննողների ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարին Երևանի փողոցներում հայտնվեց «ամերիկյան» Wyoming Star թերթը։

Factor TV-ն պարզել էր, որ թերթը տպագրվում է Մոսկվայում և Հայաստան է բերվում Ռուսաստանի քաղաքացի Վանիկ Շուքուրյանի կողմից։ Միևնույն ժամանակ ո՛չ թերթում, ո՛չ կայքում չէին նշվում իրական հեղինակները, իսկ հրապարակումների մի մասի հեղինակային տվյալները կասկածելի էին։ Ավելի ուշ մեր երկրորդ հետաքննությունը բացահայտեց նաև պատմության հայկական շերտը։

Պարզվեց, որ թերթի տարածման հետևում կանգնած են Վանիկ և Նարեկ Շուքուրյանները՝ հայր ու որդի, որոնք նախկինում զբաղվել են ավտոպահեստամասերի բիզնեսով։ Նարեկ Շուքուրյանը Ռուսաստանում դատապարտվել էր մեքենայի գողության համար, իսկ հետագայում հայրն ու որդին փոխել էին իրենց անուն-ազգանունները։ Միաժամանակ, Wyoming Star-ի էջերում սկսել էին հայտնվել Հայաստանի ընտրություններին վերաբերող հրապարակումներ և քաղաքական «հարցումներ»։ Սակայն ամենակարևոր հարցերից մեկը մնում էր անպատասխան․ ո՞վ էր իրականում ստեղծում այդ բովանդակությունը։ Այժմ այդ հարցի մի մասի պատասխանը տվել է The Insider-ը։ Հետաքննության համաձայն՝ Michelle Larsen-ի էլեկտրոնային հասցեն իրականում պատկանում է Ալեքսանդր Իոնովին։ Իսկ ով է Ալեքսանդր Իոնովը։

The Insider-ի բացահայտման համաձայն՝ Ալեքսանդր Իոնովը Ռուսաստանում հայտնի է որպես Հակագլոբալիստական շարժման նախագահ և պրոֆեսիոնալ մատնիչ։ ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ նա 2013 թվականից ռուսական ФСБ (ԱԴԾ)-ի վերահսկողության ներքո փորձել է հավաքագրել տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների, որպեսզի նրանք դառնան ռուսական ազդեցության գործակալներ և նպաստեն ԱՄՆ-ում ներքին հակամարտությունների խորացմանը։ 2023 թվականին Իոնովին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ չորս քաղաքացիների հավաքագրելու և Ֆլորիդայի Տամպա քաղաքի ընտրություններին միջամտելու համար։ Նույն գործի շրջանակում պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել նաև ФСБ-ի երկու սպաների։ Իոնովը նաև համագործակցել է Պրիգոժինի «Ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամի» հետ և ակտիվ մասնակցել Ռուսաստանում անկախ լրատվամիջոցների դեմ արշավներին։ Այս գործունեության համար ԱՄՆ Պետդեպարտամենտը նրա մասին տեղեկությունների դիմաց խոստանում է մինչև 10 միլիոն դոլարի պարգևավճար։

Այսպիսով, այն պատմությունը, որը Factor TV-ի հետաքննություններում սկսվել էր Երևանի փողոցներում անվճար բաժանվող մի թերթից, այսօր հասնում է մի մարդու, որի անունը հայտնվում է ռուսական ազդեցության գործողությունների վերաբերյալ ամենաբարձր մակարդակի մեղադրանքներում։ Wyoming Star-ի շուրջ դեռ բազմաթիվ հարցեր անպատասխան են մնում։ Բայց այսօր արդեն կարելի է փաստել մեկ բան։ Այն, ինչ սկզբում թվում էր պարզապես կասկածելի ծագում ունեցող մի թերթի պատմություն, այսօր արդեն բացահայտում է օտարերկրյա տեղեկատվական միջամտության մի ամբողջ մեխանիզմ։ Եվ երբ խոսվում է հիբրիդային գործողությունների, տեղեկատվական ազդեցության կամ FIMI-ի (Արտաքին տեղեկատվական միջամտություն և մանիպուլյացիա) մասին, Wyoming Star-ի պատմությունը դրա ցցուն օրինակներից մեկն է։

Եվգենյա Համբարձումյան