ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։ ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության, ստորագրել են նմուշների վրա։ Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, տպագրությանը հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։

Հանձնաժողովը սահմանել է նաև ԱԺ հերթական ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը։

Երևան-Կենտրոն ՔԿՀ (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 17։00:

Նուբարաշեն ՔԿՀ (10/56 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:

Վարդաշեն ՔԿՀ (10/57 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:

Արմավիր ՔԿՀ (14/65 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:

Վանաձոր ՔԿՀ (23/64 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:

Սևան ՔԿՀ (26/41 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 11։00:

Աբովյան ՔԿՀ (29/51 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 15։00:

Արթիկ ՔԿՀ (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 12։00:

Գորիս ՔԿՀ (34/75 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 15։00:

Վերոնշյալ բոլոր ՔԿՀ-ներում ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։

Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։