Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանին Անկախության օրվա կապակցությամբ
Քաղաքականություն
28.05.2026 | 17:52
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
«Անցած տարվա ընթացքում մենք մեր հարաբերությունները բարձրացրել ենք մինչև ռազմավարական գործընկերության, որի գագաթնակետին հասավ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից Բաքվում ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրմամբ։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ընդլայնելով տարածաշրջանային կապը, տնտեսական կապերը և անվտանգության ոլորտում համագործակցությունը»,- ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և անհամբեր սպասում այդ ջանքերի շրջանակում համագործակցության շարունակմանը:
«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը գալիք տարում և ապագայում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիոն այցելել էր Երևան, մի շարք փաստաթղթեր էին ստորագրվել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի