Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հիանալի հարաբերությունների ձևավորում․ Մարկո Ռուբիո

Լուրեր

27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անդրադարձել է Երևան այցին և Հայաստանի հետ փաստաթղթերի ստորագրմանը։

«Երեկ երեկոյան, որտեղ ես  կանգ առա, TRIPP նախագծի մեկնարկի համար էր։ Եվ սա հիմնական անկյունաքարն է խաղաղության համաձայնագրի, որը դուք կարողացաք կնքել Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ռուբիոն Սպիտակ տանը նախարարների կաբինետի նիստում՝ դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Նա նշել է, որ ի հավելումն՝ ստորագրել են նաև հանքային պաշարների վերաբերյալ կարևորագույն փոխըմբռնման հուշագիր և  ռազմավարական համագործակցության հուշագիր։

«Այսպիսով, պարզապես հիշեցում մեկ այլ պատերազմի մասին, որի լուծմանը դուք նպաստեցիք, պարո՛ն նախագահ։ Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հիանալի հարաբերությունների ձևավորում, որոնք իսկապես երկար ժամանակ լճացման մեջ էին»,- հայտարարել է Ռուբիոն։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նախաստորագրվել է TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի