Չենք պատրաստվում ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանմանն աջակցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.05.2026 | 16:37
Գեղասահքի համաշխարհային աստղերն ու օլիմպիական չեմպիոնները ելույթ կունենան Երևանում
28.05.2026 | 16:25
Նորվեգիան միանում է Ֆրանսիայի միջուկային հովանոցին
28.05.2026 | 16:16
Մեր ցեղի մեջ մեծ ամաններով՝ «դոդի» ամաններով են ճաշել, դրանից էլ մնացել ա «Դոդի Գագո», ինչ կա դրա մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 16:10
Հանրապետության օրվա առթիվ զինվորական կոչում, դասային աստիճան ու մեդալներ են շնորհվել
28.05.2026 | 16:07
«Արտասվում էի», «Տպավորված եմ», «Շատ հպարտ եմ». քաղաքացիները` Հանրապետության օրվա շքերթից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 16:00
Այս զորահանդեսը հաշվետվություն է ժողովրդին՝ ինչքանով է իշխանությունը կատարել անվտանգության համակարգի մասով խոստումները․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 15:55
Շվեդիան մտադիր է Ուկրաինային Gripen կործանիչներ փոխանցել
28.05.2026 | 15:45
Հնդկաստանում կապամոնտաժեն Լիոնել Մեսիի հսկայական արձանը
28.05.2026 | 15:43
Շքերթից հետո զինտեխնիկան ցուցադրվում է Տիգրան Մեծի պողոտայում. ՈՒՂԻՂ
28.05.2026 | 15:38
Կիևում դեսպանատունը բաց է․ ԱՄՆ-ն արձագանքել է տարհանման պնդումներին
28.05.2026 | 15:27
Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել Ղարաբաղի հարցն առաջ է տանում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 15:18
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սահմանափակել է Հայաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը
28.05.2026 | 15:10
ՀՀ-ն ԵՏՄ-ից դուրս չի գալու՝ ըստ Փաշինյանի // Կաթողիկոսը Սարդարապատ է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.05.2026 | 15:03
Պատրաստվի, որ վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ․ Փաշինյանը՝ Ծառուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 15:02
Եթե ​​Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի․ Լավրով
Բոլորը

Ես երբեք չեմ հայտարարել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մեր մտադրության մասին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ, որ մինչև այն կետը, քանի դեռ Եվրասիական տնտեսական միությանն անդամ լինելը և Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի պրոցեսները համատեղելի են, մենք այդ ճանապարհով գնալու ենք։ Դա կարող է համատեղելի լինել մինչև 2030 թիվը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2035 թիվը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2040 թիվը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2026 թվի դեկտեմբերը, դա կարող է համատեղելի լինել մինչև 2027 թվի հունիսը․ ժամանակը ցույց կտա»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ դա ինքնիշխան որոշում է։ Խոսելով Հայաստանից ՌԴ տարբեր ապրանքների ներմուծման արգելքի մասին, նա ասա․ «Եթե Ձեզ թվում է, թե նախկինում պրոբլեմներ չեն եղել, Դուք չարաչար սխալվում եք․ այդ նույն պրոբլեմները անընդհատ լինում են։ Եվ մեր բոլոր գործընկերներին ես 2018 թվականից այդ ուղերձը հղում եմ, որ բոլոր ապրանքները պետք է արտադրվեն ստանդարտներին համապատասխան։ Ցանկացած ապրանք, որ ստանդարտից դուրս է, մենք չենք պատրաստվում մեր ինքնիշխանության հաշվին ստանդարտներին չհամապատասխանող ապրանքների արտահանմանն աջակցել։ Մենք պատրաստվում ենք աջակցել բոլոր այն արտադրողներին, ովքեր ստանդարտներին համապատասխան արտադրանք են արտադրում»։

Մանրամասները՝ տեսանյութում։