Պեսկովը հայտարարել է, թե «Հայաստանի համար գազի արտոնությունը ՌԴ-ի հաշվին է»

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազամատակարարման գնի արտոնությունն ի հաշիվ Ռուսաստանի է, դա Ռուսաստանի օգնությունն է եղբայրական երկրին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն՝ հայերի ստացած արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին են. դա պարզապես երկնքից չի ընկնում։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում, հաշվի առնելով, որ դա հայ ազգն է, մեր եղբայրական ազգը։ Դա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական, բայց դա մեր հաշվին է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա Հայաստանի հետ գազային համաձայնագրի հնարավոր չեղարկման հարցն անվանել է կորպորատիվ խնդիր՝ այն վերահասցեագրել «Գազպրոմ»-ին։

«Դուք պետք է հարցնեք «Գազպրոմ»-ին այդ մասին. ինձ հայտնի չէ չեղարկման մասին։ Կա արտոնյալ գին, այն կարող է լինել ավելի բարձր կամ ցածր, և այն կարող է վերանայվել, կորպորացիաները կարող են բարձրացնել այս հարցը: Սա կորպորատիվ հարց է. դուք պետք է այն ուղղեք «Գազպրոմ»-ին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ»-ը հայտնել էր, թե Մոսկվան սպառնում է Հայաստանին գազի, վառելիքի և ադամանդի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի խզմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի