Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 26-27-ը:

Բացահայտվել է 115  հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
  • 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
  • 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 5 դեպք՝  զենք-զինամթերքի առգրավման,
  • 3 դեպք՝ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու,
  • 2-ական դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության,  փաստաթղթեր կեղծելու, սառը զենք կրելու:
Բացահայտվել է նաև անձնական ունեցվածքի գողության,  վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, հրազենի ապօրինի շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
  • 3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ խուլիգանության, այլ հանցագործության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու՝ 3 դեպք։
Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներ։