13 կգ մարիխուանա և «a-PVP» տեսակի թմրամիջոց․ մեղադրյալը կալանավորվել է

Լուրեր

14.07.2026 | 11:42
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին
14.07.2026 | 11:33
Հայաստանն ու ԵՄ-ն խորացնում են համագործակցությունը կիբեռանվտանգության և ԱԲ ոլորտներում
14.07.2026 | 11:23
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները նոր մակարդակի վրա են․ Փաշինյանի ուղերձը Մակրոնին
14.07.2026 | 11:15
«Ալ Նասրը» ֆինանսական խնդիրներ ունի․ աղբյուր
14.07.2026 | 11:12
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
14.07.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական հերթական նավթավերամշակման գործարանների վրա
14.07.2026 | 10:56
Երևանում 17 անձ է բերման ենթարկվել ապօրինի կայանատեղիների կազմակերպման և շորթման կասկածանքով
14.07.2026 | 10:47
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
14.07.2026 | 10:38
ԱՄՆ-ը 5 ժամ շարունակ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Բահրեյնում ու Հորդանանում ԱՄՆ օբյեկտները, Հորմուզի նեղուցում՝ ԱՄԷ լցանավերը
14.07.2026 | 10:30
Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը
14.07.2026 | 10:22
Սևանում բացվել է ջրափրկարարական նոր վարչական համալիրը
14.07.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.07.2026 | 10:02
Հայտնի է Արսեն Հարությունյանի երկրորդ մրցակիցը RAF-ում
14.07.2026 | 09:53
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 
14.07.2026 | 09:41
Եվրոպական ինդեքսներն աճել են, ամերիկյանը՝ նվազել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե-ն հայտնում է, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք։ Ըստ ՔԿ-ի՝ Ջ․Կ․-ն ձեռք է բերել և պահել շուրջ 700 հազար դոլար արժողությամբ 13 կգ մարիխուանա և «a-PVP» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև փորձել է իրացնել դրանք։ Վերջինս կալանավորվել է, գործն ուղարկվել է դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են Ջ.Կ-ի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու փորձի, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ 16.98 գրամ քաշով «a-PVP» տեսակի և 13 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ (շուրջ 700 հզր ԱՄՆ դոլար արժեքով) ձեռք բերելու և տարբեր վայրերում պահելու դեպքերի հանգամանքները։

Ջ․Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի իրացնելու փորձը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Ջ․Կ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղրդագրությունում։